Բրյուս Թաքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյուս Թաքման
Ծնվել էնոյեմբերի 24, 1938(1938-11-24)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 13, 2016(2016-03-13) (77 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1963)
Մասնագիտությունհոգեբան, մանկավարժ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՖլորիդայի նահանգային համալսարան և Նյու Յորքի քաղաքային համալսարան

Բրյուս Ուայս Թաքման (անգլ.՝ Bruce Wayne Tuckman, նոյեմբերի 24, 1938(1938-11-24)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 13, 2016(2016-03-13)), հոգեբանության ամերիկացի հետազոտող, որը հայտնի է իր մշակած խմբային դինամիկայով[2]։ 1965 թվականին նա հրապարակել է Թաքմանի խմբերի զարգացման մոդել անվամբ տեսությունը։

Ըստ այս տեսության, գոյություն ունի խմբի զարգացման չորս աստիճան։ Դրանք են ձևավորումը, հուզական արձագանքները, կարգավորումը և որոշումների կայացումն ու իրագործումը։ 1977 թվականին նա ավելացրել է նաև հինգերորդ աստիճանը, որին տվել է Հետաձգում անվանումը։

Թաքմանը հայտնի է նաև քոլեջի ուսանողների պրոկրաստինացիայի ուսումնասիրմամբ և Թաքմանի Պրոկրաստինացիայի սանդղակի ստեղծմամբ (1991)։

Եղել է Օհայոյի նահանգային համալսարանի Մանկավարժական հոգեբանության պրոֆեսոր, որտեղ հիմնադրել և ղեկավարել է Ուոլթեր Է։ Դենիսի ուսումնական կենտրոնը, որը նպատակ ուներ ուսանողներին ապահովել այն ռազմավարական գիտելիքով, որը թույլ կտար նրանց հաջողությամբ ընդունվել քոլեջ, ավարտել այն և հաջողությամբ շարունակել հետագա կրթությունը։

Ուսանողներին քոլեջում հաջողելու ռազմավարությունն ուսուցանելու համար նա Դենիս Ա։ Էբրիի և Դենիս Ռ։ Սմիթի հետ համահեղինակել է «Ուսման և մոտիվացիայի ռազմավարություններ։ Հաջողության քո ուղեցույցը» դասագիրքը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռենսելաերի Պոլիտեխնիկական ինստիտուտ. 1960 թվականին ավարտել է այն՝ հոգեբանության բակալավրի աստիճանով։
  • Փրինսթոնի համալսարան. 1962 թվականին ավարտել է այն՝ հոգեբանության մագիստրոսի աստիճանով
  • Փրինսթոնի համալսարան։ 1963 թվականին ավարտել է այն՝ հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճանով
  • 1991 թվականին Թաքմանը հետազոտել և մշակել է Պրոկրաստինացիայի 32 աստիճանով սանդղակ, որը չափում էր մարդու պրոկրաստինացիայի աստիճանը։
  • Պրոֆեսոր Թաքմանը նաև հեղինակել է «Երկար ճանապարհ դեպի Բոստոն» պատմվածքը (1998)[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #136246052 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «In Memoriam». Ohio State University. 2013. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  3. Goodreads.com, Long Road to Boston
  • Smith, M. K. (2005). ‘Bruce W. Tuckman – forming, storming, norming and performing in groups, the encyclopaedia of informal education. Retrieved: 2014-07-25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]