Jump to content

Բրաունի Ուայզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրաունի Ուայզ
անգլ.՝ Brownie Wise
Ծնվել էմայիսի 25, 1913(1913-05-25)[1]
ԾննդավայրԲուֆորդ
Մահացել էսեպտեմբերի 24, 1992(1992-09-24)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԿիսիմի, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրTupperware Brands?

Բրաունի Մեյ Համֆրեյ (անգլ.՝ Brownie Mae Humphrey, մայիսի 25, 1913(1913-05-25)[1], Բուֆորդ - սեպտեմբերի 24, 1992(1992-09-24)[1], Կիսիմի, Ֆլորիդա, ԱՄՆ), մասնագիտական բնագավառում հայտնի որպես Բրաունի Ուայզ (անգլ.՝ Brownie Wise), հայտնի ամերիկացի գործարար, որի ջանքերի շնորհիվ սպառողական ապրանքների «Tupperware» ընկերությունը հաջողություն է արձանագրել՝ կիրառելով մարքեթինգի «խնջույքային նախագիծ» համակարգը։

«Ստենլի» սպառողական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության նախկին առևտրական ներկայացուցիչ Ուայզն ամուսնալուծված էր ու խնամքի տակ որդի ուներ։ Նա հասկացել էր, որ «Tupperware»-ը լայն սպառում ունեցող ապրանքատեսակ է և սկսել է այն վաճառել իր տանը կազմակերպվող խնջույքների ժամանակ[2]։ 1950 թվականին տեղափոխվել է Ֆլորիդա և միջնորդների ու վաճառողների միջոցով ստեղծել սոցիալական ցանցային մարքեթինգային համակարգ, որն արագորոն գերազանցել է «Tupperware» ընկերության խանութային վաճառքը[փա՞ստ]։

Գրավել է Էռլ Թափերի՝ այդ ընկերության հիմնադրի ուշադրությունը, որը 1951 թվականին նրան հրավիրել է դառնալ «Թափերվեար ընտանեկան խնջույքների» փոխնախագահը։ Ուայզը պնդել է, որ ընկերությունն իր ապրանքը վաճառի բացառապես «խնջույքային նախագծով», որտեղ կանայք հրավիրել են իրենց ընկերներին ու հարևաններին մի միջոցառման, որը համադրել է խնջույքն ու ապրանքի վաճառքը։ Ուայզն առևտրային բաժինը ղեկավարել է Ֆլորիդայի Քիսիմի քաղաքից և նրան ազատություն է տրված եղել օգտագործելու իր մարքեթինգային ռազմավարությունը․ նրա մեթոդները չափազանց արդյունավետ էին։ Ժողովրդական մշակույթի մեջ թափանցելու նրա կարողությունն ու երջանկության ձգտումը օգնել են իրեն միաժամանակ ներգրվել հազարավոր կանանց իր կարիերայի մեջ այն դեպքում, երբ կնոջ դերը սահմանափակվում էր միայն տնային գործերով։ Հեռուստատեսային ելույթները, լրագրերում ու ամսագրերում իր հոդվածները նրա անունը հանրաճանաչ են դարձրել։ 1954 թվականին դարձել է առաջին կինը, որի լուսանկարը հայտնվել է Բլումբերգի «Business Week» ամսագրի շապիկին[3]։

Ուայզն ստեղծել է «Tupperware»-ի և այլ մարքեթինգային կազմակերպությունների կորպորատիվ մշակույթը։ Նրան հատկապես հետաքրքրել են խթանումները, որոնցից գլխավորը ճնապարհորդություններն էին դեպի Ֆլորիդա՝ մասնակցելու ընկերության վաճառքի գլխավոր գրասենյակում անցկացվող ամենամյա հոբելյանական ժողովներին ու շփվելու այլ հաջողակ ներկայացուցիչների հետ[փա՞ստ]։ Լավագույն վաճառողներին արտասովոր նվերներ են մատուցվել, ինչպես օրինակ՝ արագընթաց նավակներ, էքսկուրսիաներ և կենցաղային տեխնիկա[փա՞ստ]։ Հորինել է հատուկ արտահայտություններ ու ծեսեր, օրինակ՝ ուխտագնացություն դեպի ընկերության տարածքում գտնվող հատուկ ձևավորված ջրհորը, որպեսզի վաճառողներն այնտեղ նետեն իրենց ցանկությունները։ Առևտրական միջնորդները գնացել են գանձեր որոնելու, որոնց դեպքում մրցանակները թաքցրած էին լինում հողի մեջ։ Չորսօրյա միջոցառումներն ավարտվել են Էքստրավագանտ շոուներով, երեկույթներով ու մոտիվացիոն զրույցներով [փա՞ստ]։

Ընկերության ներկայացուցիչներին Ուայզը ներկայացվել է որպես 1950-ական թվականների կնոջ իդեալականացված կերպար։ Նա հմտորեն օգտագործել է սոցիալական ցանցերի մոդելը և մոտիվացրել հազարավոր կանանց միասին հավաքվել իրենց տներում՝ «Tupperware» վաճառելու։ Սեփական աշխատավարձը վաստակելու միջոցով կանաց ձեռք բերած ազատությունը հետպատերազմյան տղամարդակենտրոնության ու 1950-ական թվականների նախաֆեմինիստական մշակույթի համատեքստում մեծ մարտահրավերներ էր ստեղծում։ Էռլ Թափերի հետ նրա հարաբերությունները հեղհեղուկ էին ու նրանց տարբերություններն անհամատեղելի են դարձել, երբ Ուայզի հաջողությունը նրան նշանավոր է դարձրել․ 1958 թվականի հունվարին Թափերը վռնդել է նրան, որից հետո նրա վերաբերյալ բոլոր գրառումները հեռացվել են ընկերության մատյաններից։ Նա բաժնետեր չէր ու հեռացել է միայն տարեկան աշխատավարձի չափով ելքային նպաստով, որը կազմում էր մոտավորապես 30,000 դոլլար[4][5]։

Փորձել է ստեղծել «Մոխրոտիկ» կոչվող իր սեփական կոսմետիկական ընկերությունը, բայց հաջողության չի հասել, որից հետո անհետացել է ընդհանուր տեսադաշտից ու վախճանվել անհայտության մեջ 1992 թվականին[6]։ Ուայզից բաժանվելուց կարճ ժամանակ անց Թափերը 16 միլիոն ԱՄՆ դոլլարով վաճառել է իր կազմակերպությունը «Dart Industries» ընկերությանը։

Լինելու է Բոբ Քիլինգի հեղինակած «Tupperware Unsealed» գրքի հիման վրա նկարահանվելիք կինոնկարի գլխավոր հերոսուհին[7][8]։

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://detroithistorical.org/learn/encyclopedia-of-detroit/wise-brownie
  2. Maurer, Elizabeth (2017), Social Marketing Before the Internet, National Women's History Museum
  3. «Brownie Wise biography». Setting the Precedent. National Museum of American History. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. Mimi Minnick. «Advertising, Marketing, and Commercial Imagery Collections». Amhistory.si.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Italie, Leanne (2011 թ․ օգոստոսի 28). «Still fresh: Tupperware enjoys renaissance after 65 years on market». Eagle Tribune. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Whitmore, Laurie (1992 թ․ սեպտեմբերի 25). «Brownie Wise Dies At Home: Kissimmee Woman Put Party Into Tupperware». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Barbara McMahon. «Sandra Bullock and Jennifer Lawrence to star in biopics of groundbreaking businesswomen | Film». The Guardian. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «Sandra Bullock to play Tupperware guru in Tate Taylor movie for Sony». Los Angeles Times. 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Best wishes, Brownie Wise; how to put your wishes to work, (Book, 1957). 2016 թ․ մայիսի 11. OCLC 1209513.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]