Jump to content

Բսոսի մետաքսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բսոսի մետաքսի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լիբանան
ՏեղագրությունԲսոս
ՎայրԲսոս
Կայքmuseedelasoie.com/Homepage/Homepage_en.html
Քարտեզ
Քարտեզ

Բսոսի մետաքսի թանգարան (արաբ․՝ متحف الحرير بسوس‎‎), թանգարան Բսոս գյուղում, Լիբանանի Վադի Չահրոուրի մոտ, տեղակայված է Բեյրութից շուրջ 15 կիլոմետր դեպի արևելք։

Շենքն ի սկզբանե կառուցվել է Ֆայադների ընտանիքի կողմից և ղեկավարվել է որպես մետաքսի գործարան 1901-1954 թվականներին[1]։ 1990 թվականին կարճ ժամանակով գործարանը և հողերը գրավվել են Սիրիական բանակի կողմից[2]։

Այն վերակառուցվել է սեփականտերներ Ջորջ և Ալեքսանդրիա Ասեիլիների կողմից, Ջին-Լուի Մանջի օգնությամբ և ծառայել է որպես թանգարան[3]։ Թանգարանը բացվել է 2000 թվականին և ցուցադրում է Լիբանանի մետաքսի 1500 տարվա արտադրության պատմությունը, որն ավարտվել է այն ժամանակ, երբ մետաքսի վերջին գործարանը փակվել է 1970-ական թվականներին[4]։

Տիերի Հուաուն և Ֆրանսիս Լե Նոբլ Փրեդայնը Փարիզից մեծ դեր են խաղացել շինության այգիների վերակառուցման մեջ։ Լե Նոբլը Մադագասկարից բերել է վայրի մետաքս և Մոնա Սադեր Այսայի հետ միասին օգնել է հիմնադրել aMED` Հիշատակի և զարգացման միությունը[2]։ Լայելի գյուղատնտեսական լիցեյի ուսանողները և Միությունը պատասխանատու են եղել շատ բնապահպանական նախագծերի համար Բսոս գյուղում և սոճու անտառների համար` Բեյրութի շրջակայքում։ Ճարտարապետ Ժակ Աբու Խալեդը, Սամի Ֆեղալիի վերահսկողությամբ պատասխանատու են եղել շինությունը թանգարանի վերածելու համար[2]։

Ցուցադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսի թանգարանի մշտական հավաքածուի մի մասը ներառում են թթենու ապրող մետաքսագործներ[5]։ Ցուցանմուշները ցուցադրում են մետաքսի որդի ծնվելու պրոցեսը, այնուհետև մետաքսի արտադրությունը և գործելու բոլոր մյուս փուլերը[3]։ Նաև ցուցադրվում են տանը պատրաստված ավարտուն մետաքսե արտադրանքներ, ինչպիսիք են լիբանանական ավանդական երեկոյան զգեստներ և մետաքսե տաբատներ, որոնք կրել են արքայադուստրերը 19-րդ դարում[3]։ Թանգարանի մի բաժինը նվիրված է արևելյան մետաքսին և ոսկուն, մյուս բաժնում պահվում են Հալեպից Բագս Անտակի ընտանիքի գանձերը, որոնք թվագրվում են 19-րդ դարով և 20-րդ դարի սկզբով[3]։

Թանգարանի այցելուները կարող են նաև տեսնել գյուղացիների նկարներ, որոնք աշխատում են մետաքսի արտադրության վրա և մետաքսի որդեր են հավաքում[6]։

Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություններ։ Օրինակ, նախկինում այն ժամանակավոր ցուցադրություն էր ունենում շուրջ վեց ամսով, հիմնականում` մայիսից մինչև հոկտեմբեր` ցուցադրելով մետաքս և գործվածքներ Կամբոջայից, Լաոսից և Վիետնամից, ինչպես նաև` մետաքսի մասնավոր հավաքածուներ Մետաքսի ճանապարհից, այդ թվում` Չինաստանից, Ճապոնիայից և Միջին Արևելքից[7]։ Թանգարանը նաև ցուցադրել է ցեղական զգեստների` Էրիկ Բուդոյի և Թերեզա Կոլեմանի մասնավոր հավաքածուները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dalila Mahdawi (2008 թ․ հուլիսի 21). «Bsous museum highlights Lebanon's history as major silk producer». The Daily Star. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Welcome to the Silk Museum and its Gardens». Discover Lebanon. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Silk Museum in Bsous». Army Magazine (Lebanon). No. 228 - June 2004. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  4. Linda Dahdah (2004 թ․ մայիսի 28). «Bsous museum offers journey into Lebanon's silk heritage». Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Books: Maya Zankoul». Time Out Beirut. Issue no. 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  6. Nicolas Tohme (2009 թ․ մայիսի 11). «Museum salutes the image of the silk industry extinct in Lebanon». Al Jazeera. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  7. «Exhibitions». The Silk Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]