Բուլղարիայի ազգային պատմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարիայի ազգային պատմական թանգարան
Տեսակազգային թանգարան և թանգարան
Երկիր Բուլղարիա[1]
ՏեղագրությունՍոֆիա և Սոֆիայի համայնք
ՎայրՍոֆիա
Ղեկավարության նստավայրՍոֆիա, Բուլղարիա
Հիմնադրվել է1973
Հավաքածուի չափս650 000
Կայքhistorymuseum.org(բուլղ.)

Բուլղարիայի ազգային պատմական թանգարան (բուլղար․՝ Национален исторически музей, Natsionalen istoricheski muzey), Բուլղարիայի ամենամեծ թանգարանն է։ Գտնվում է Սոֆիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի ազգային պատմական թանգարանը հիմնադրվել է 1973 թվականի մայիսի 5-ին։ Արդարադատության դատարանի շենքում 1984 թվականի մարտի 2-ին բացվել է նոր ներկայացուցչական ցուցահանդես՝ նվիրված Բուլղարական պետության 1300-տարելիցին։ 2000 թվականին թանգարանը տեղափոխվել է Սոֆիայի «Բոյանա» կառավարական շենք[2]։

Թանգարանն իրականացնում է պատմական հուշարձանների մասնագիտական պահպանություն և վերականգնում, իսկության ուսումնասիրություն, փորձագիտական գնահատում։ Թանգարանն ունի ավելի քան 650000 հնագիտությանը, կերպարվեստին, պատմությանն ու ազգագրությանը նվիրված նմուշներ, թեև դրանց միայն 10%-ն է ներկայացված մշտապես ցուցադրությունում։ Հավաքածուներում ընդգրկված են նյութեր նախապատմական ժամանակներից մինչև մեր օրեր։

Թանգարանն ունի հանդերձարան, խորտկարան, գրադարան և հուշանվերների խանութ։

2016 թվականին թանգարանի տնօրենն է եղել պատմաբան Բոժիդար Դիմիտրովը[3]։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոյանայի եկեղեցի, Սոֆիա
  • «Կորաբ Ռադեցկի», ազգային թանգարան, Կոզլոդույ
  • Զեմենի վանք, Զեմեն
  • «България и славянският свят» թանգարան (նախկին՝ «Българо-Съветска дружба»)
  • Քառասուն նահատակների եկեղեցի (Վելիկո Տիռնովո)
  • Լիվինգստոն կղզու թանգարան, Անտարկտիկա[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Like an Eastern Block Leader at Blazing Bulgaria. Accessed 9 November 2015
  3. Museum directors at official website. Accessed 10 April 2016
  4. Сертификат Музея острова Ливингстон в болгарской станции Св. Климента Охридского, филиала Национального исторического музея Болгарии. София, октябрь 2012 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի ազգային պատմական թանգարան» հոդվածին։