Բուլղարիայի ազգային պատմական թանգարան
Բուլղարիայի ազգային պատմական թանգարան | |
|---|---|
| Տեսակ | ազգային թանգարան և թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սոֆիա և Սոֆիայի համայնք |
| Վայր | Սոֆիա |
| Մասն է | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ[2] |
| Ղեկավարության նստավայր | Սոֆիա, Բուլղարիա |
| Հասցե | ул. „Витошко лале“ № 16, град София1618 |
| Հիմնադրվել է | 1973 |
| Հավաքածուի չափս | 650 000 |
| Կայք | historymuseum.org(բուլղ.)(անգլ.) |
Բուլղարիայի ազգային պատմական թանգարան (բուլղար․՝ Национален исторически музей, Natsionalen istoricheski muzey), Բուլղարիայի ամենամեծ թանգարանն է։ Գտնվում է Սոֆիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի ազգային պատմական թանգարանը հիմնադրվել է 1973 թվականի մայիսի 5-ին։ Արդարադատության դատարանի շենքում 1984 թվականի մարտի 2-ին բացվել է նոր ներկայացուցչական ցուցահանդես՝ նվիրված Բուլղարական պետության 1300-տարելիցին։ 2000 թվականին թանգարանը տեղափոխվել է Սոֆիայի «Բոյանա» կառավարական շենք[3]։
Թանգարանն իրականացնում է պատմական հուշարձանների մասնագիտական պահպանություն և վերականգնում, իսկության ուսումնասիրություն, փորձագիտական գնահատում։ Թանգարանն ունի ավելի քան 650000 հնագիտությանը, կերպարվեստին, պատմությանն ու ազգագրությանը նվիրված նմուշներ, թեև դրանց միայն 10%-ն է ներկայացված մշտապես ցուցադրությունում։ Հավաքածուներում ընդգրկված են նյութեր նախապատմական ժամանակներից մինչև մեր օրեր։
Թանգարանն ունի հանդերձարան, խորտկարան, գրադարան և հուշանվերների խանութ։
2016 թվականին թանգարանի տնօրենն է եղել պատմաբան Բոժիդար Դիմիտրովը[4]։
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոյանայի եկեղեցի, Սոֆիա
- «Կորաբ Ռադեցկի», ազգային թանգարան, Կոզլոդույ
- Զեմենի վանք, Զեմեն
- «България и славянският свят» թանգարան (նախկին՝ «Българо-Съветска дружба»)
- Քառասուն նահատակների եկեղեցի (Վելիկո Տիռնովո)
- Լիվինգստոն կղզու թանգարան, Անտարկտիկա[5]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ https://www.btsbg.org/100nto/nacionalen-istoricheski-muzey
- ↑ Like an Eastern Block Leader at Blazing Bulgaria. Accessed 9 November 2015
- ↑ Museum directors at official website. Accessed 10 April 2016
- ↑ Сертификат Музея острова Ливингстон в болгарской станции Св. Климента Охридского, филиала Национального исторического музея Болгарии. София, октябрь 2012 года.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2021-10-27 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի ազգային պատմական թանգարան» հոդվածին։ |