Բուա դյու Կազիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Բուա դյու Կազիե (ֆր.՝ Bois du Cazier), նախկին հանքահոր Բելգիայի Շառլեռուա քաղաքում (Մարսինել շրջան, մինչև 1977 թվականը` առանձին նախկին համայնք)։ Հանքահորը հայտնի է որպես վայր, որտեղ 1956 թվականին տեղի է ունեցել Բելգիայի պատմության մեջ լեռնային ամենամեծ աղետը։ Այժմ նախկին հանքահորը համարվում է թանգարանա-հուշային համալիր, որը նվիրված է Վալոնիայի արդյունաբերության պատմությանը և 1956 թվականի աղետին։ 2012 թվականին Վալոնիայի պատմական հանքահորների այլ տրեմաների հետ միասին Բուա դյու Կազիեն մտել է Բելգիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

1956 թվականի օգոստոսի 8-ի աղետը[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի օգոստոսի 8-ին հանքահորում 975 մետր խորության վրա հրդեհ է բռնկվել։ Հրդեհի անմիջական պատճառը դարձել էր մարդու սխալը. աշխատավորը սխալմամբ վագոնիկ էր տեղադրել բեռնակիր վերելակի վանդակում։ Երբ վերելակը շարժվել է, վագոնիկը բռնել և կոտրել է ամրակի փայտե հեծանը, ինչը, իր հերթին, բերել է էլեկտրական կաբելների և խողովակաշարի կոտրվածքին, որը նախատեսված էր ջրաբաշխական ավտոմեքենաների յուղման համար և օգտագործվում էր հանքահորում։ Յուղն անմիջապես սկսել է այրվել։ Հրդեհն արագ տարածվել է հանքահորով[1]։

Հանքագործ աշխատողներից 275-ը գտնվել են հողի տակ հրդեհի սկսվելու ժամանակ, և նրանցից ողջ է մնացել ընդամենը տասներեք մարդ[1]։

Մահացած մարդկացից փոքր մասն էին բելգիացիներ (95 մարդ), մեծ մասը կազմել էին արտագնա աշխատողները, մեծ մասամբ` իտալացիները (136 մարդ) և ներկայացվել են այլ ազգություններից ևս տասը[2]։ Աղետը Բելգիայի ներգաղթյալների վերաբերյալ համակարգային փոփոխությունների է բերել։ Մինչև աղետը աշխատավոր միգրանտերի մեծ մասը կազմում էին իտալացիները։ 1946 թվականին Բելգիան և Իտալիան պայմանագիր են կնքել աշխատավոր միգրացիայի մասին, որի արդյունքում մոտավորապես կես միլիոն իտալացիներ են ժամանել` Բելգիայում ժամանակավոր կամ մշտական բնակության, նախ և առաջ` հանքահորի աշխատանքների համար։ Շուտով աղետից հետո իտալական կառավարությունը դադարեցրել է Բելգիայի հետ համագործակցությունն աշխատավոր միգրացիայի ոլորտում, որի արդյունքում իտալական աշխատավոր միգրանտների հոսքը պակասել է։ Դրանից հետո Բելգիան հանքահորի աշխատանքերի համար սկսել է ներգրավել աշխատավոր միգրանտներ Հունաստանից, Իսպանիայից, ավելի ուշ` Թուրքիայից և Մարոկկոյից[1]։

Թեև անմիջական աղետի պատճառը եղել էր մարդու սխալը, անուղղակի պատճառը համարվել էր հանքահորի հնացած տեխնիկական վիճակը։ Այդ ժամանակ Բելգիայի լեռնային արդյունաբերությունն արդեն ճգնաժամ էր ապրում (որն արդյունքում տարել է դրա ամբողջական անհետացմանը), որը հանգեցրել է ոչ բավարար ներդրումների, և որպես արդյունք` տեխնիկական սարքավորումների վատ վիճակին[1]։

Հանքահորի պատմությունը փակվելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետից հետո հանքահորը վերականգնվել և օգտագործվել է ևս տասը տարի մինչև 1967 թվականի դեկտեմբերին ամբողջովին փակումը[1]։ 1985 թվականին իտալացիների նախկին հանքափորների կազմակերպությունը (նրանցից շատերը չեն վերադարձել Իտալիա և ընդմիշտ մնացել են Բելգիայում) բաժանորդագրությունների հավաք է սկսել` հանքահորի համալիրի պահպանման համար։ Ստորագրահավաքը, հավաքելով հազարավոր բաժանորդագրություններ, տվել է Շառլեռուայի քաղաքային իշխանություններին։ Դրա նախաձեռնությունների արդյունքում 1990 թվականի մայիսի 28-ին նախկին հանքահորը պատմության հուշարձանի կարգավիճակի է արժանացել։ Իննսունական թվականների ընթացքում նախկին հանքահորի համալիրը վերականգնվել և վերածվել է թանգարանա-հուշային կենտրոնի։ Այստեղ 1956 թվականի աղետի ժամանակ գտնվում էր ապակու թանգարան, արդյունաբերության թանգարան և հիշատակի թանգարան[1]։

2012 թվականի հունիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն իր 36-րդ նստաշրջանի ընթացքում Համաշխարհային ժառանգության հուշարձանի կարգավիճակի է արժանացրել Վալոնիայի նախկին չորրորդ հանքահորին, այդ թվում և` Բուա դյու Կազիեին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Jo Tollebeek, Geert Buelens, Gita Deneckere, Chantal Kesteloot, Sophie de Schaepdrijver (eds.) Anne Morelli. Marcinelle: de mijn // België: een parcours van herinnering. Plaatsen van tweedracht, crisis en nostalgie / Jo Tollebeek (hoofdredacteur). — Amsterdam: Uitgeverij Bert Bakker, 2008. — Т. II. — С. 251-261. — 511 с. — ISBN 978 90 351 3304 4
  2. Bois du Cazier official site. «8th AUGUST 1956 SITE». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուա դյու Կազիե» հոդվածին։