Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ
վրաց.՝ ბორჯომ-ხარაგაულის ეროვნული პარკი
Տեսակազգային պարկ
Երկիր Վրաստան
ՎարչատարածքԲորժոմ
Հիմնվել է1995
Մակերես5300 կմ²
Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկը գտնվում է Վրաստանում
Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ

Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ (վրաց.՝ ბორჯომ-ხარაგაულის ეროვნული პარკი), ազգային պարկ Վրաստանի կենտրոնական մասում, տեղակայված է Փոքր Կովկասի տարածքում։

Եվրոպայի ամենամեծ ազգային պարկերից մեկն է, ներառում է 6 վարչական շրջան, ձգվում է Բորժոմ առողջարանային քաղաքից Խարագաուլի քաղաք։ Ընդհանուր տարածքը 5.3 հազար կմ² է, որը կազմում է Վրաստանի ամբողջ տարածքի 7.6%-ը։ Ազգային պարկի յուրօրինակությունը աշխարհագրական և էկոլոգիական գոտիների, լանդշաֆտների, պատմական հուշարձանների և հարուստ բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում միջին դարերում, երբ այս տարածքները պատկանում էին ֆեոդալներին և օգտագործվում էին հիմնականում որսի նպատակներով։

Վրաստանի՝ Ռուսական կայսրության կազմի մեջ լինելու ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը՝ Ալեքսանդր II-ի եղբայրը, Անդրկովկասի նախկին նահանգապետը։ Նա համարեց տեղի պարկի գեղեցկությունը տպավորիչ և որոշեց այնտեղ կառուցել իր ամառային նստավայրը։

Ավելի ուշ նա գրավեց էլ ավելի մեծ տարածք և արգելեց առանց թույլտվության որսորդությունը՝ դրանով հիմք դնելով ապագա ազգային պարկին։

Պարկը հիմնադրվել է 1995 թվականին՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Գերմանիայի կառավարության աջակցությամբ, սակայն պաշտոնապես բացվել է միայն 2001 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ» հոդվածին։