Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ
վրաց.՝ ბორჯომ-ხარაგაულის ეროვნული პარკი | |
|---|---|
| Տեսակ | ազգային պարկ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Բորժոմ |
| Հիմնվել է | 1995 |
| Մակերես | 5300 կմ² |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Վրաստան" does not exist. | |
Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ (վրաց.՝ ბორჯომ-ხარაგაულის ეროვნული პარკი), ազգային պարկ Վրաստանի կենտրոնական մասում, տեղակայված է Փոքր Կովկասի տարածքում։
Եվրոպայի ամենամեծ ազգային պարկերից մեկն է, ներառում է 6 վարչական շրջան, ձգվում է Բորժոմ առողջարանային քաղաքից Խարագաուլի քաղաք։ Ընդհանուր տարածքը 5.3 հազար կմ² է, որը կազմում է Վրաստանի ամբողջ տարածքի 7.6%-ը։ Ազգային պարկի յուրօրինակությունը աշխարհագրական և էկոլոգիական գոտիների, լանդշաֆտների, պատմական հուշարձանների և հարուստ բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում միջին դարերում, երբ այս տարածքները պատկանում էին ֆեոդալներին և օգտագործվում էին հիմնականում որսի նպատակներով։
Վրաստանի՝ Ռուսական կայսրության կազմի մեջ լինելու ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը՝ Ալեքսանդր II-ի եղբայրը, Անդրկովկասի նախկին նահանգապետը։ Նա համարեց տեղի պարկի գեղեցկությունը տպավորիչ և որոշեց այնտեղ կառուցել իր ամառային նստավայրը։
Ավելի ուշ նա գրավեց էլ ավելի մեծ տարածք և արգելեց առանց թույլտվության որսորդությունը՝ դրանով հիմք դնելով ապագա ազգային պարկին։
Պարկը հիմնադրվել է 1995 թվականին՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Գերմանիայի կառավարության աջակցությամբ, սակայն պաշտոնապես բացվել է միայն 2001 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Հոդված պարկի մասին Արխիվացված 2017-01-09 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկ» հոդվածին։ |
|
