Jump to content

Բոյդ Կիրկլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոյդ Կիրկլենդ
Ծնվել էնոյեմբերի 11, 1950(1950-11-11) կամ նոյեմբերի 4, 1950(1950-11-04)[1]
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Մահացել էհունվարի 27, 2011(2011-01-27)[2][3] (60 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՎեբերի պետական համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDbID ID 0456631

Բոյդ Դուգլաս Կիրկլենդ (անգլ.՝ Boyd Douglas Kirkland, նոյեմբերի 11, 1950(1950-11-11) կամ նոյեմբերի 4, 1950(1950-11-04)[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - հունվարի 27, 2011(2011-01-27)[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր։ Ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել իր «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» անիմացիոն շարքից։ Նրա մյուս հայտնի աշխատանքը «Բեթմեն» անիմացիոն շարքն է։

Բոյդ Կիրկլենդը տառապում էր իդիոպաթիկ թոքային ֆիբրոզով և թոքային քրոնիկ հիվանդությամբ։ 2011 թվականի հունվարի 27-ին մահացավ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ սպասում էր թոքերի փոխպատվաստմանը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդ Կիրկլենդը ծնվել և մեծացել է Յուտայում, հանդիսացել է Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Սրբերի եկեղեցու անդամ։ Ստացել է բակալավրի աստիճան Վեբերի պետական քոլեջում՝ բիզնես կառավարման բաժնում, որը գտնվում է Յուտայի Օգդեն քաղաքում[5]։ Նրա անիմացիոն կարիերան սկսվել է 1979 թվականին՝ որպես մակետների նկարիչ[6]։ Այն զագացավ Սոլթ Լեյք Սիթիում հիմնադված XAM! Productions-ի հետ համագոծակցությամբ[5],: 1985 թվականին Կիրկլենդն ընտանիքի հետ տեղափոխվում է Լոս Անջելես[6]։

Կիրկլենդը հոդվածներ է հրապարակել մորմոնական պատկերացմամբ Աստծո բնության մասին։ Լինելով ապագա քարոզիչ, Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Սրբերի եկեղեցու հանձնարարությամբ, Կիրկլենդը ամաչեց Աստծո արարած Ադամից, որն իբր թե հայտնվել էր 19-րդ հարուրամյակում, ինչը նրա մոտ հետաքրքրություն առաջացրեց եկեղեցու ներկայիս պաշտոնական ուսմունքների վերաբերյալ[7]։ Ոչ երկար անհաջող փնտրտուքներից հետո, չստանալով ոչ մի պատասխան եկեղեցու առաջնորդներից, Կիրկլենդը շարունակում է հարցի վերաբերյալ իր սեփական հետազոտությունները և հրապարակում արդյունքները «Sunstone Magazine» հոդվածում[8], «Dialogue: A Journal of Mormon Thought»[9] և մասամբ՝ «Line Upon Line: Essays on Mormon Doctrine»-ում[7][10]։

Կիրկլենդն աշխատել է «Attack of the Killer Tomatoes: The Animated Series»-ում, որպես պրոդյուսեր, այդ թվում աշխատել է նաև Կոբրայի թռիչքը, Փոքրիկ Նիմո։ Արկածներ երազների երկրում, My Little Pony: The Movie և Աստղային պարեկություն. Օրինի լեգենդը ֆիլմերի կադրային աշխատանքների վրա։ Նա աշխատել է նաև «Living Scriptures, Inc.» ընկերության տարբեր մորմոնական մոլտֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Ամերիկայի փրկարարը» և «Հիսուսի հրաշքները» մուլտֆիլմերը[11]։

Նշանակալից աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքս մարդիկ։ Էվոլյուցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդ Կիրկլենդը եղել է այս ֆիլմի պրոդյուսերն ու սցենարիստը։

Բեթմեն և պարոն Ֆրիզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթմեն և պարոն Ֆրիզը կարելի է դիտարկել որպես ֆիլմեր նկարահանելու ոլորտում Բոյդ Կիրկլենդի գլխավոր նվաճումներից մեկը։ Որպես սցենարիստ, ռեժիսոր և ֆիլմի պրոդյուսեր նա ֆիլմի ստեղծման գործընթացի կենտրոնական մասն էր։ Սա նրան յուրահատուկ հնարավորություն տվեց ֆիլմը դարձնելու այնպիսին, ինչպիսին ուզում է, որ կվայելեն և կգնահատեն Բեթմենի բոլոր երկրպագուները։

Բեթմեն. Ֆանտազմի դիմակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրկլենդը «Ֆանտազմի դիմակը» մուլտֆիլմի կադրավորման նկարիչն ու ռեժիսորն է։

«Բեթմեն» (The Animated Series) մուլտսերիալի ռեժիսորն ու սցենարիստը ևս Կիրկլենդն է։

Վրիժառուներ. Երկրի հզոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդ Կիրկլենդի անունը հիշատակված է «Մայքլ Կորվակ» սերիալի վերջին դրվագի էպիզոդների տիտրերում։ Էպիզոդը նվիրված է նրա կյանքին։ Այնտեղ ասվում էր. «Ի հիշատակ Բոյդ Կիրկլենդի, Ընկերոջ, Հոր, Ռեժիսոր, Վրիժառուի»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.legacy.com/obituaries/saltlaketribune/obituary.aspx?page=lifestory&pid=148361293
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Boyd Kirkland Obituary
  5. 5,0 5,1 Kirkland, Boyd Jehovah as the Father: The Development of the Mormon Jehovah Doctrine(անգլ.) // Sunstone[en] : magazine. — Т. 9. — № 2. — С. 36—44. Архивировано из первоисточника 21 Հուլիսի 2011.
  6. 6,0 6,1 «Crew: Boyd Kirkland». Dragonlance Movie Site. Cinemagine Media Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 2-ին.
  7. 7,0 7,1 Kirkland, Boyd Building the Kingdom with Total Honesty(անգլ.) // Dialogue: A Journal of Mormon Thought[en] : journal. — Т. 31. — № 3. — С. iv—vi. Архивировано из первоисточника 14 Հունիսի 2011. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. Kirkland, Boyd Of Gods, Mortal, and Devils: Eternal Progression and the Second Death in the Theology of Brigham Young(անգլ.) // Sunstone[en] : magazine. — 1986. — Т. 10. — № 12. — С. 6—12. Архивировано из первоисточника 21 Հուլիսի 2011.
  9. Kirkland, Boyd Elohim and Jehovah in Mormonism and the Bible(անգլ.) // Dialogue: A Journal of Mormon Thought[en] : journal. — Т. 19. — № 1. — С. 77—93. Архивировано из первоисточника 13 Հունիսի 2011. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. Kirkland, Boyd (1989). «The Development of the Mormon Doctrine of God" and "Eternal Progression and the Second Death in the Theology of Brigham Young». In Bergera, Gary J. (ed.). Line Upon Line: Essays on Mormon Doctrine. Salt Lake City, Utah: Signature Books. ISBN 0-941214-69-9.
  11. «Brief Biographies of Latter-day Saint and/or Utah Film Personalities: K». LDSFilm.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 2-ին.