Բոյդ Կիրկլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոյդ Կիրկլենդ
Ծնվել էնոյեմբերի 11, 1950(1950-11-11) կամ նոյեմբերի 4, 1950(1950-11-04)[1]
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
Մահացել էհունվարի 27, 2011(2011-01-27)[2][3] (60 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՎեբերի պետական համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDbID ID 0456631

Բոյդ Դուգլաս Կիրկլենդ (անգլ.՝ Boyd Douglas Kirkland, նոյեմբերի 11, 1950(1950-11-11) կամ նոյեմբերի 4, 1950(1950-11-04)[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - հունվարի 27, 2011(2011-01-27)[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր։ Ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել իր «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» անիմացիոն շարքից։ Նրա մյուս հայտնի աշխատանքը «Բեթմեն» անիմացիոն շարքն է։

Բոյդ Կիրկլենդը տառապում էր իդիոպաթիկ թոքային ֆիբրոզով և թոքային քրոնիկ հիվանդությամբ։ 2011 թվականի հունվարի 27-ին մահացավ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ սպասում էր թոքերի փոխպատվաստմանը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդ Կիրկլենդը ծնվել և մեծացել է Յուտայում, հանդիսացել է Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Սրբերի եկեղեցու անդամ։ Ստացել է բակալավրի աստիճան Վեբերի պետական քոլեջում՝ բիզնես կառավարման բաժնում, որը գտնվում է Յուտայի Օգդեն քաղաքում[5]։ Նրա անիմացիոն կարիերան սկսվել է 1979 թվականին՝ որպես մակետների նկարիչ[6]։ Այն զագացավ Սոլթ Լեյք Սիթիում հիմնադված XAM! Productions-ի հետ համագոծակցությամբ[5],: 1985 թվականին Կիրկլենդն ընտանիքի հետ տեղափոխվում է Լոս Անջելես[6]։

Կիրկլենդը հոդվածներ է հրապարակել մորմոնական պատկերացմամբ Աստծո բնության մասին։ Լինելով ապագա քարոզիչ, Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Սրբերի եկեղեցու հանձնարարությամբ, Կիրկլենդը ամաչեց Աստծո արարած Ադամից, որն իբր թե հայտնվել էր 19-րդ հարուրամյակում, ինչը նրա մոտ հետաքրքրություն առաջացրեց եկեղեցու ներկայիս պաշտոնական ուսմունքների վերաբերյալ[7]։ Ոչ երկար անհաջող փնտրտուքներից հետո, չստանալով ոչ մի պատասխան եկեղեցու առաջնորդներից, Կիրկլենդը շարունակում է հարցի վերաբերյալ իր սեփական հետազոտությունները և հրապարակում արդյունքները «Sunstone Magazine» հոդվածում[8], «Dialogue: A Journal of Mormon Thought»[9] և մասամբ՝ «Line Upon Line: Essays on Mormon Doctrine»-ում[7][10]։

Կիրկլենդն աշխատել է «Attack of the Killer Tomatoes: The Animated Series»-ում, որպես պրոդյուսեր, այդ թվում աշխատել է նաև Կոբրայի թռիչքը, Փոքրիկ Նիմո։ Արկածներ երազների երկրում, My Little Pony: The Movie և Աստղային պարեկություն. Օրինի լեգենդը ֆիլմերի կադրային աշխատանքների վրա։ Նա աշխատել է նաև «Living Scriptures, Inc.» ընկերության տարբեր մորմոնական մոլտֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Ամերիկայի փրկարարը» և «Հիսուսի հրաշքները» մուլտֆիլմերը[11]։

Նշանակալից աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքս մարդիկ։ Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդ Կիրկլենդը եղել է այս ֆիլմի պրոդյուսերն ու սցենարիստը։

Բեթմեն և պարոն Ֆրիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթմեն և պարոն Ֆրիզը կարելի է դիտարկել որպես ֆիլմեր նկարահանելու ոլորտում Բոյդ Կիրկլենդի գլխավոր նվաճումներից մեկը։ Որպես սցենարիստ, ռեժիսոր և ֆիլմի պրոդյուսեր նա ֆիլմի ստեղծման գործընթացի կենտրոնական մասն էր։ Սա նրան յուրահատուկ հնարավորություն տվեց ֆիլմը դարձնելու այնպիսին, ինչպիսին ուզում է, որ կվայելեն և կգնահատեն Բեթմենի բոլոր երկրպագուները։

Բեթմեն. Ֆանտազմի դիմակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրկլենդը «Ֆանտազմի դիմակը» մուլտֆիլմի կադրավորման նկարիչն ու ռեժիսորն է։

Բեթմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեթմեն» (The Animated Series) մուլտսերիալի ռեժիսորն ու սցենարիստը ևս Կիրկլենդն է։

Վրիժառուներ. Երկրի հզոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյդ Կիրկլենդի անունը հիշատակված է «Մայքլ Կորվակ» սերիալի վերջին դրվագի էպիզոդների տիտրերում։ Էպիզոդը նվիրված է նրա կյանքին։ Այնտեղ ասվում էր. «Ի հիշատակ Բոյդ Կիրկլենդի, Ընկերոջ, Հոր, Ռեժիսոր, Վրիժառուի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.legacy.com/obituaries/saltlaketribune/obituary.aspx?page=lifestory&pid=148361293
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Boyd Kirkland Obituary
  5. 5,0 5,1 Kirkland, Boyd Jehovah as the Father: The Development of the Mormon Jehovah Doctrine(անգլ.) // Sunstone[en] : magazine. — Т. 9. — № 2. — С. 36—44.
  6. 6,0 6,1 «Crew: Boyd Kirkland»։ Dragonlance Movie Site։ Cinemagine Media Ltd.։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-21-ին։ Վերցված է 2009-03-02 
  7. 7,0 7,1 Kirkland, Boyd Building the Kingdom with Total Honesty(անգլ.) // Dialogue: A Journal of Mormon Thought[en] : journal. — Т. 31. — № 3. — С. iv—vi. Архивировано из первоисточника 14 Հունիսի 2011. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է 2019-10-22 
  8. Kirkland, Boyd Of Gods, Mortal, and Devils: Eternal Progression and the Second Death in the Theology of Brigham Young(անգլ.) // Sunstone[en] : magazine. — 1986. — Т. 10. — № 12. — С. 6—12.
  9. Kirkland, Boyd Elohim and Jehovah in Mormonism and the Bible(անգլ.) // Dialogue: A Journal of Mormon Thought[en] : journal. — Т. 19. — № 1. — С. 77—93. Архивировано из первоисточника 13 Հունիսի 2011. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-13-ին։ Վերցված է 2019-10-22 
  10. Kirkland, Boyd (1989)։ «The Development of the Mormon Doctrine of God" and "Eternal Progression and the Second Death in the Theology of Brigham Young»։ in Bergera, Gary J.։ Line Upon Line: Essays on Mormon Doctrine։ Salt Lake City, Utah: Signature Books։ ISBN 0-941214-69-9 
  11. «Brief Biographies of Latter-day Saint and/or Utah Film Personalities: K»։ LDSFilm.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-21-ին։ Վերցված է 2009-03-02