Բողոս Բողոսյան
Բողոս Բողոսյան բուլղար․՝ Бохос Бохосян | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3 (15), 1869 |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 21, 1916 (47 տարեկան) |
Մահվան վայր | Պրիլեպ |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Կրթություն | Վասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան (սեպտեմբերի 6, 1892) |
Մասնագիտություն | սպա և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Բողոս Խաչադուրով Բողոսյան (անգլ.՝ Бохос Хачадуров Бохосян, օգոստոսի 3 (15), 1869, Պլովդիվ, Բուլղարիա - նոյեմբերի 21, 1916, Պրիլեպ), բուլղարահայ սպա՝ փոխգնդապետ, առաջին աշխարհամարտի մասնակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բողոս Բողոսյանը ծնվել է 1869 թվականի օգոստոսի 3-ին Պլովդիվում։ Նրա պապը՝ Արթին Գիդիկովը Բուլղարիայում առաջին՝ Պլովդիվի Կրասիրազ հայկական ընթերցասրահի հիմնադիրն է եղել։ Բողոսը սովորել է Էդիրնեի ֆրանսիական քոլեջում, իսկ հետո Սոֆիայի Նորին մեծություն իշխանի ռազմական ուսումնարանում (այժմ՝ Վասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան), որն ավարտել է 1892 թվականի սեպտեմբերի 6-ին պոդպորուչիկի աստիճանով։ Այդ ժամանակ ծանոթացել է Բորիս Դրանգովի հետ։ 1896 թվականին ստացել է պորուչիկի (լեյտենանտ) զինվորական աստիճան, իսկ 1902 թվականի մայիսի 2-ին՝ կապիտանի կոչում։ Մասնկացել է 1903 թվականի Օսմանյան կայսրության դեմ Իլինդենի ապստամբության կազմակերպման աշխատանքներին։ Մասնակցել է 1912-1913 թվականների Բալկանյան առաջին և երկրորդ պատերազմներին։ 1913 թվականի մայիսի 18-ին ստացել է մայորի կոչում։
1915-1918 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մայոր Բողոսյանը եղել է 2-րդ Թրակիական դիվիզիայի Չապինի գնդի 27-րդ դրուժինայի հրամանատար։ Լավ ծառայության համար 1917 թվականին պարգևատրվել է «Խիզախության համար» առաջին դասի՝ չորրորդ աստիճանի շքանշանով[2]։ 1916 թվականին ֆելդմարշալ Ավգուստ ֆոն Մակենզեն պարգևատրել է Բողոս Բողոսյանին գերմանական «Երկաթե խաչ»֊ով[1]։ Ավելի ուշ ստացել է փոխգնդապետի աստիճան և ծառայել է Պլևենի 9-րդ հետևակային գնդի առաջին գումարտակում, որի կազմում՝ Չյորնի գետի մոտ վիրավորվել է կոտորակառումբից։
Մահացել է 1916 թվականի նոյեմբերի 21֊ին 2֊րդ թրակիական հետևակային դիվիզիայի առաջին լեհական հիվանդանոցում։ Հետմահու ստացել է գնդապետի կոչում։ Թաղվել է Պրիլեպի գերմանական գերեզմանատանը[3]։ Ըստ մեկ այլ աղբյուրի թաղված է Պրիլեպի բուլղարական գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Загинали за свободата на България». surpkevork.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ ДВИА, ф. 40, оп. 1, а.е. 221, л. 116 – 117 (Заповед № 679 от 1917 г. по Действащата армия)(չաշխատող հղում)
- ↑ ДВИА, ф. 39, оп. 3, а.е. 25, л. 7(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Руменин, Румен (1996). Офицерският корпус в България 1878 – 1944 г. Vol. 1 и 2. София: Военно издателство. էջ 94.
{{cite book}}
: Text "Издателство на Министерството на отбраната „Св. Георги Победоносец“" ignored (օգնություն)