Բոլո Յանգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բոլո Յանգ | |
---|---|
Հասակը | 168 սմ |
Ծնվել է | հուլիսի 3, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Գուանչժոու, ՉԺՀ |
Քաղաքացիություն | Չինաստան |
Ազգություն | Չինաստան |
Մասնագիտություն | Դերասան, Մարտարվեստի վարպետ, նախկին բոդիբիլդեր |
Ակտիվ շրջան | 1970–2007 |
Ժանրեր | Մարտական |
Ընտրանի | "Արյունալի սպորտ" |
Երեխա(ներ) | 3 երեխա |
Յանգ Սզի (պարզեցված չինարենով՝ 杨斯, ավանդական չինարենով՝ 楊斯, փինյին՝ Yáng Sī, անգլ.՝ Yang Sze, հուլիսի 3, 1946, Meixian District, Kuangtung, Թայվան), առավել հայտնի որպես Բոլո Յանգ, չինացի նախկին բոդիբիլդեր և մարտարվեստային ֆիլմերի կինոդերասան։ Մեծ մասամբ խաղալով բացասական դերեր՝ Բոլո Յանգը համեմատաբար նշմարելի դերեր է ստացել «Վիշապի մուտքը» (Բրյուս Լիի հետ) և «Արյունալի սպորտը» (Վան Դամի հետ) ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոն սկսում է զբաղվել մարտարվեստով 10 տարեկան հասակում՝ սովորելով միանգամից մի քանի Քունգ ֆու մասնագետների մոտ։ Տարիների ընթացքում նրա մոտ առաջանում է հետաքրքրություն դեպի բոդիբիլդինգը, ինչով զբաղվելուց հետո նա ճանաչվում է «Միստր Հոնգկոնգ»՝ բոդիբլիդինգի չեմպիոն։ Նա կարողանում է պահել է այդ տիտղոսը 10 տարի շարունակ։ Չափազանց պինդ և ուժեղ ֆիզիկական կառուցվածքի համար նրան հոնկոնգյան Shaw Brothers Studio կինոընկերությունը հրավիրում է խաղալու զանազան ֆիլմերում, որոնց մեջ Բոլոն մարմնավորում էր միմիայն բացասական կերպարների։ 1971 թվականին Բոլոն լքում է ստուդիան։
«Ուինսթոն» ծխախոտների գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ Բոլոն ծանոթանում է մարտարվեստային հանճար Բրյուս Լիի հետ։ Ծանոթությունը վերածվում է ջերմ ընկերության։ Լին Բոլոյին հրավիրում է խաղալու «Վիշապի մուտքը» ֆիլմում, որը առաջին չինաստանյան ֆիլմն էր՝ ֆինանսավորված Հոլիվուդի կողմից։ Դերասաններն իրոք մոտ ընկերներ են դառնում և ֆիլմի նկարահանման ժամանակ միասին տքնաջան աշխատում են իրենց մարտարվեստային տեխնիկայի վրա։ Լիի մահվանից շատ տարիներ անց Բոլոն հարցազրույցներից մեկի ժամանակ նշում է. «Երբեք չի ծնվի երկրորդ Բրյուս Լի, իսկ ես ինձ արտոնյալ եմ զգում, քանի որ արժանացել եմ նրա ընկերը կոչվելու պատվին»։
1970-ականների և 1980-ականների ընթացքում Բոլո Յանգը հանդես է գալիս բազմաթիվ Քունգ ֆու ֆիլմերում, սակայն միայն «Արյունալի սպորտն» է նրան հայտնի դարձնում աշխարհով մեկ։ Ֆիլմում նա խաղում է Ժան-Կլոդ Վան Դամի հետ, ում հետ շարունակվում է համագործակցությունը «Կրկնակի հարված» (1991) ֆիլմում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Ֆիլմը | Դերը |
---|---|---|
2007 | Բլիժնիյ բոյ. վերջին կռվողը | Էրիկի մարզիչ |
1997 | Վագրի ճանկեր 2 | Չոնգ |
1996 | Լեգենդերի բռունցքները 2՝ երկաթե թիկնապահերը | Մոնղոլ մարտիկ |
1995 | Շութվայթերը 2 | Շինգո |
1994 | Անվախ վագրը | Լեռնային վարպետ |
1993 | Թի Սի 2000 | Վարպետ Սումայ |
1992 | Հրաշալի զույգը | Բոլո |
1992 | Վիշապի ճանկեր | Չոնգ |
1992 | Երկաթե սիրտը | Այս |
1992 | Շութվայթերը. մահացու կռիվ | Շինգո |
1992 | Մեգաուժը բարձրալեռներից | Վու Թանգի սուսերամարտիկը |
1991 | Կրկնակի հարված | Մուն |
1991 | Կրակաշունչը (որպես Բոլո Յանգ) | Որոտ |
1989 | Արյունալի կռիվ | Չանգ Լի՝ վիետնամցի կոբրա |
1988 | Արյունալի սպորտ | Չոնգ Լի |
1988 | Մեկ ամուսինը չափազանց շատ է | Դանգ Քեն |
1987 | Մարդասպանի նոկտյուրն | |
1987 | Էռռը մարդ արարած է | |
1987 | Շանհայ էքսպրես | (կամեո) |
1986 | Զայրույթի ժառանգությունը | Գող |
1986 | Ամենահաջողակ աստղերը | Ֆիլմի պատրոն |
1994 | Յոթ հրեշտակ | Բարի հաճախորդ |
1985 | Բրյուս Լիի վիշապները հակահարձակման են անցնում | |
1985 | Հաղթողներ և փայլողներ 2 | Միլիոնատեր Չան |
1985 | Բանվոր դասակարգ | Հսկա Քիքբռնցքամարտիկ |
1985 | Հաջողակ ադամանդը | |
1985 | Վիշապի ճամպան 2 (որպես Սզե Յանգ) | |
1984 | Լուռ ռոմանս | |
1983 | Պարզապես հաճույքի համար | |
1983 | Մո | Միստր Բու Մո՝ թայ բռնցքամարտիկը |
1982 | Սուպերբանդան | Բինգ Քինգ |
1982 | Նինջան պատասխան հարված է տալիս (այլ կերպ՝ Բրյուս Լին կռվում է/պատասխան հարված է տալիս կամ Վիշապի աչք) | |
1981 | Ճիշտ լուծման համար | |
1981 | Սառնարյուն մարդասպանը | |
1980 | Մահվան խաղի մուտքը | |
1980 | 36 մահացու ոճ | Չունգի եղբայր |
1980 | (Բրյուս) Քունգ ֆուի արքան (այլ կերպ՝ Վիշապներ վրեժը) | |
1980 | Անվախ բորենին 3 (որպես Յանգ Սզե) (այլ կերպ՝ Անվախ վարպետը) | |
1980 | Վագրի մարտահրավերը (որպես Յանգ Սզե) | |
1980 | Անպարտելին (այլ կերպ՝ Կռվող Վիշապը) | |
1980 | Բրյուս Լիի գանձը | |
1979 | Սուպերհերոս Բրյուսը (որպես Յանգ Սզե) | Պիտեր Սզե՝ ցլասպան |
1979 | Անողորմ վրեժ | |
1979 | Վիշապը, հերոսը | |
1979 | Երեք Վիշապների մուտքը (այլ կերպ Երեք վրիժառուները) | Բոլո |
1979 | Բռունցքներ, աքացիներ և չարիք | Վարպետ Լունգ |
1979 | Օձի մահացու գործունեությունը | Հսկա |
1979 | Քունգ ֆուն գրելով (որպես Յանգ Սզե) | Ահ Յեն |
1978 | Բրյուս Լին Նոր Գվինեայում | |
1978 | Ամստերդամյան կապերը (որպես Յանգ Սզե) | Մեծ Լուի |
1978 | Բրյուս Լիի մեծն վրեժը | |
1978 | Սև գոտի Ջոնս 2 (այլ կերպ դաջվածքային կապերը) | Տան Յու Լուի պաշտպան |
1978 | Բրյուս Լիի իմիջը | Կիմուրա |
1977 | 10 հրաշալի մարդասպանները (որպես Յանգ Սզու) | Լին Չու |
1977 | Անասնային Բոլոն | Բոլո |
1977 | Բրյուս Լիի կլոնները | Մարտարվեստի մարզիչ |
1977 | Բրյուսն ու շաոլինյան Քունգ ֆուն | Լամ Չի Չու |
1977 | Չիբայի հոգին (որպես Յանգ Սզե) | Նեպալ |
1976 | Թագուհու փրկագին | Բաբան |
1975 | Հոնգ Կոնգի սուպերմենը | |
1975 | Վիշապի յոթ հարված 2 | |
1975 | Քունգ ֆու ջարդ (որպես Յանգ Սզե) | |
1975 | Ջի Մեն 75 (հեռուստասերիալ) | |
1975 | Նա միանգամից շատերի էր սիրում (որպես Բոլո Յանգ Տզե) | |
1975 | Կռվող վիշապը (հեռուստասերիալ) | Կարմիր վագր |
1974 | Սուպեր Քունգ ֆու տղան (որպես Յանգ Սզե) | Վագր |
1973 | Չինացի Հերկուլես | Չինացի Հերկուլես |
1973 | Որոտահարված | |
1973 | Քունգ Ֆուի հերոսը (որպես Յանգ Սզե) | |
1973 | Վիշապի մուտքը | Բոլո |
1973 | Ազատության տված հարվածը (որպես Յանգ Սզե) | Չիյանգ Տայ |
1973 | Մեծագույն Թայ բռնցքամարտը | |
1973 | Վիշապը | |
1973 | Նինջասպանը (որպես Յանգ Սզե) | Միստր Յանգ |
1972 | Երկաթի մարդը | Ջի Զի Ֆու |
1972 | Սրավորների եռապատումը | |
1972 | Երիտասարդները | |
1972 | Քինգ բռնցքամարտիկ | Պա Տու Էր, մոնղոլ մարտիկ |
1972 | 14 ամազոնները | Արևմտյան Զիայի ըմբշամարտիկ |
1972 | Զայրացած հյուրը | Սզե Յանգ |
1971 | Փրկությունը | Առաջնորդ Չա Տե |
1971 | Պրոֆեսիոնալ լեդին | Ճաղատ մարդասպանը |
1971 | Մահվան երդումը | Սպա Շի |
1971 | Մահացու զույգը | Ջինի գետավիշապը |
1970 | Հերոսները | Գեներալ Մենգ Չյի |
1970 | Թափառող սրավորը | Դու Կուո Լունգ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոլո Յանգը imdb-ում
- Բոլո Յանգի կենսագրություն Արխիվացված 2010-11-12 Wayback Machine
- Բոլո Յանգը գալիք նոր էքշըն ժանրի ֆիլմում Արխիվացված 2011-07-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլո Յանգ» հոդվածին։ |
|