Բոգոտայի ոսկու թանգարան
Բոգոտայի ոսկու թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Կոլումբիա |
Տեղագրություն | Բոգոտա և Սանտա Ֆե |
Հասցե | Cra. 6 ##15-88, Bogotá |
Հիմնադրվել է | 1968 |
Այցելուներ | 500 000 մարդ |
Կայք | banrepcultural.org/museo-del-oro |
Ոսկու թանգարան (իսպ.՝ El Museo del Oro), թանգարան Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Հիմնադրվել է 1939 թվականին։ Թանգարանի տնօրենն է Կլարա Իսաբել Բոտերոն։ Բոգոտայի ամենաայցելվող վայրերից մեկն է[1]։ Թանգարան ամեն տարի մոտ 500․000 այցելու է ընդունում[2]։Թանգարանում է գտնվում 1969 թվականին Պասկայում հայտնաբերված հայտնի Մուիսկա ոսկե լաստը, որը ներկայացնում է Մույկյուտայի նոր զիպա (տիրակալի) արարողությունը, որը հիմք է հանդիսանում Էլդորադոյի առասպելի համար[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլումբիայի այս թանգարանը համարվում է իսպանախոս երկրներում գտնվող ոսկու ամենամեծ թանգարանը, որտեղ ներկայացված են ոսկյա իրեր՝ խեցեղեն, թանկարժեք քարեր, տեքստիլ հնագիտական օբյեկտներ և այլ տարրեր, պատրաստված ոսկուց և այլ թանկարժեք քարերից։
1939 թվականին Կոլումբիայի կառավարությունը և կենտրոնական բանկը սկսել է հովանավորել Կոլումբիայում հնագիտական իրերի և ժառանգությունների պահպանմանը և հանրությանը ներկայացմանը։ Ցուցահանդեսում ներկայացված իրերը գտնվել են պեղումների արդյունքում՝ վերջին 65 տարիների ընթացքում։
2008 թվականի հոկտեմբերին թանգարանը վերանորոգվել է՝ որոշ բարերարների և կենտրոնական կառավարության աջակցությամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The 22 Places To Go in Bogotá: Museum of Gold». Bogotá Travel Guide]. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
- ↑ (es) Los 75 del Museo del Oro — Semana
- ↑ «El Dorado revealed: unraveling the mysteries of the fabled 'city of gold'». History Skills (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայքը Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Թանգարանի էքսպոզիցիան` պաշտոնական կայքում Արխիվացված 2016-01-25 Wayback Machine
- www.museodeloro.web.com.co Արխիվացված 2011-07-07 Wayback Machine Visita virtual
- The Art of Precolumbian Gold: The Jan Mitchell Collection
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգոտայի ոսկու թանգարան» հոդվածին։ |
|