Jump to content

Բոգոտայի ոսկու թանգարան

Բոգոտայի ոսկու թանգարան
պատկերանիշ
Տեսակթանգարան
Երկիր Կոլումբիա
ՏեղագրությունԲոգոտա և Սանտա Ֆե
ՀասցեCra. 6 #15-88, Bogotá
Հիմնադրվել է1968
Այցելուներ500 000 մարդ
ՏնօրենMaría Alicia Uribe Villegas? և Alberto Escovar Wilson-White?
4°36′6.91″N 74°4′19.20″W / 4.6019194°N 74.0720000°W / 4.6019194; -74.0720000
Կայքbanrepcultural.org/museo-del-oro(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Ոսկու թանգարան (իսպ.՝ El Museo del Oro), թանգարան Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Հիմնադրվել է 1939 թվականին։ Թանգարանի տնօրենն է Կլարա Իսաբել Բոտերոն։ Բոգոտայի ամենաայցելվող վայրերից մեկն է[1]։ Թանգարան ամեն տարի մոտ 500․000 այցելու է ընդունում[2]։Թանգարանում է գտնվում 1969 թվականին Պասկայում հայտնաբերված հայտնի Մուիսկա ոսկե լաստը, որը ներկայացնում է Մույկյուտայի նոր զիպա (տիրակալի) արարողությունը, որը հիմք է հանդիսանում Էլդորադոյի առասպելի համար[3]։

Կոլումբիայի այս թանգարանը համարվում է իսպանախոս երկրներում գտնվող ոսկու ամենամեծ թանգարանը, որտեղ ներկայացված են ոսկյա իրեր՝ խեցեղեն, թանկարժեք քարեր, տեքստիլ հնագիտական օբյեկտներ և այլ տարրեր, պատրաստված ոսկուց և այլ թանկարժեք քարերից։

1939 թվականին Կոլումբիայի կառավարությունը և կենտրոնական բանկը սկսել է հովանավորել Կոլումբիայում հնագիտական իրերի և ժառանգությունների պահպանմանը և հանրությանը ներկայացմանը։ Ցուցահանդեսում ներկայացված իրերը գտնվել են պեղումների արդյունքում՝ վերջին 65 տարիների ընթացքում։

2008 թվականի հոկտեմբերին թանգարանը վերանորոգվել է՝ որոշ բարերարների և կենտրոնական կառավարության աջակցությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The 22 Places To Go in Bogotá: Museum of Gold». Bogotá Travel Guide]. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  2. (es) Los 75 del Museo del OroSemana
  3. «El Dorado revealed: unraveling the mysteries of the fabled 'city of gold'». History Skills (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգոտայի ոսկու թանգարան» հոդվածին։