Jump to content

Բնապատկեր կոթողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնապատկեր կոթողով
տեսակգեղանկար
նկարիչԳովերտ Ֆլինկ
տարի1638
բարձրություն54,5 սանտիմետր[1]
լայնություն71 սանտիմետր[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և փայտ
գտնվում էմասնավոր հավաքածու և Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
հավաքածուԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
սեփականատերGyörgy Ráth?[2] և Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[3]
կայք
Ծանոթագրություններ

«Բնապատկեր կոթողով», Գովերտ Ֆլինկի կտավը, որը ստեղծվել է 1638 թվականին։ Երկար ժամանակ կտավը վերագրվել է Ռեմբրանդ վան Ռեյնին[4][5][6]։ 1990 թվականին նկարը գողոցվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչ օրս գտնվելու վայրը հայտնի չէ[7][8]։

Ամպրոպի դրամատիկական պատկերումը հիշեցնում է Ռեմբրանտի 1630-ական թվականների բնապատկերները, սակայն 20-րդ դարի 80-ական թվականներին մասնագետները բացահայտել են, որ կտավը պատկանում է նրա աշակերտի՝ Գովերտ Ֆլինկի վրձնին[4]։ Ամստերդամի մոտակայքում կար քաղաքի սահմանները նշող երկու կոթող, սակայն դատելով լեռնային բնապատկերից՝ նկարում Հոլանդիան չի պատկերված[4]։

Հավաքորդ և բարեգործ Իզաբելլա Ստյուարտ Գարդները հետաքրքրված էր հոլանդական գեղանկարչությամբ և ձեռք է բերել մի քանի կտավ՝ ներառյալ «Բնապատկերով կոթողը»․ հետագայում դրանք համալրել են Բոստոնում նրա հիմնադրած թանգարանի հավաքածուն։ Շուտով նրա հետաքրքրությունը Ռեմբրանդի և հոլանդացի այլ նկարիչների նկատմամբ մարել է[4]։

Կտավը ցուցադրվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում։ Մարտի 18-ին մի քանի գող, ոստիկանական համազգեստ հագած, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանք, որոնց թվում էր Յան Վերմեերի «Համերգը» կտավը, Ռեբրանդի երկու կտավ և մի ուրվանկար, Էդուարդ Մանեի և Էդգար Դեգայի աշխատանքները[9][10][11]։ 2013 թվականի մարտի 18-ին ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտնել են գողության բացահայտման և այն մասին, որ նկարները գողացվել են հանցավոր խմբի կողմից, սակայն դրանց գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ[12][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20160302125337/https://www.gardnermuseum.org/collection/artwork/2nd_floor/dutch_room/landscape_with_an_obelisk
  2. https://archive.org/details/rembrandtschilde00amst/page/n23
  3. https://www.gardnermuseum.org/experience/collection/1095
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Landscape with an Obelisk» (անգլերեն). Isabella Stewart Gardner Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «Landscape with Obelisk, 1638 (oil on wood)». Bridgeman Images. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Vigderman, Patricia The Memory Palace of Isabella Stewart Gardner Museum. — Hol Art Books. — С. 151. — ISBN 978-1-936102-24-2
  7. «The $500 Million Gardner Museum Heist: Have You Seen These Paintings?». Time Magazine. 2013 թ․ մարտի 18.
  8. «ФБР раскрыло крупнейшее ограбление музея в истории». Lenta.ru. 2013 թ․ մարտի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «Lost Art: Photos of the Paintings Stolen from Gardner Museum». LiveScience. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. «FBI – Have You Seen These?». Federal Bureau of Investigation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «Isabella Stewart Gardner Museum Theft». Federal Bureau of Investigation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  12. Matt Pearce (2013 թ․ մարտի 18). «FBI says it knows who pulled off unsolved 1990 Boston art heist». Los Angeles Times.
  13. «The Gardner Museum Theft, Reward Offered for Return of Artwork». Federal Bureau of Investigation. 2013 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.