Բլդան, Բլդանգետ, Բլդանչայ, գետ ՀայաստանիՏավուշի մարզում, Աղստև գետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայիԲովաքար լեռնագագաթի հարավային լանջից՝ 2800 մ բարձրությունից։ Երկարությունը 15 կմ է, ջրահավաք ավազանը՝ 72 կմ²։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,3 մ³/վ է, հոսքը՝ 15,1 միլիոն մ³։
Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Բլդանի հովտում են «Դիլիջան» հանքային ջրերի աղբյուրները, առողջարաններ և մարզաառողջարանային համալիր[2][3][4]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 24 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 452)։