Jump to content

Բովաքար լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բովաքար լեռ
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
ԼեռնաշղթաՀալաբի լեռնաշղթա

Բովաքար, Խալաբ, Խալապդաղ, Հալաբ, լեռնագագաթ Հայաստանի Լոռու մարզում։ Հալաբի լեռնաշղթայի ամենաբարձր (3016 մ)՝ կետմ է։ Մարգահովիտ գյուղից 6 կմ հյուսիս։ : Բովաքարի արևելյան լանջից է սկիզբ առնում Դեբեդի աջ՝ Ալարեքս վտակը։ Լեռնակատարը սեղանակերպ է, լանջերը ծածկված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ։ Կազմված է էոցենի հրաբխանստվածքային ապարներից և գրանոդիորիտային ներժայթուքներից։ Ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հյուսիսային լանջին կան անտառներ[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 25 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 732 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։