Բինե
Գյուղաքաղաք | |||
---|---|---|---|
Բինե | |||
ադրբ.՝ Binə | |||
Երկիր | Ադրբեջան | ||
Բաքու շրջան | Բաքու | ||
Շրջան | Բաքվի Խազարի շրջան | ||
Համայնք | Խազարի շրջան և Բաքվի գավառ | ||
Հիմնադրված է | 17-րդ դար թ. | ||
ԲԾՄ | 1 մետր | ||
Բնակչություն | 57324 մարդ[1] մարդ (2020) | ||
Ժամային գոտի | UTCUTC+4, ամռանը UTC+5 | ||
|
Բինե (ադրբ.՝ Binə), քաղաքային բնակավայր Ադրբեջանում, Գյուղաքաղաք Բաքվի ագլոմերացիայի Խազարի շրջանում[2]։ Բնակչության թվով ամենամեծ բնակավայրը Խազար շրջանում։
Բինեն Բաքվի երկրորդ ամենամեծ բնակավայրն է ՝ Մաշտագաից հետո։ Տարածքը կազմում է 32,79 կմ2։
17-րդ դարի կեսերից բնակչությունը սկսել է մշտապես հաստատել այստեղ։ Այս տարածքը ներառում է նաև Բոլլուգ և Սավխոզ բնակավայրերը։ Տեղի բնակչությունն ավանդաբար զբաղվել է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։
Բնակավայրում կան մի քանի հասարակական ու կրոնական հուշարձաններ։ Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանը գտնվում է այս բնակավայրում։ Այստեղ է գտնվում նաև Ադրբեջանի Ազգային Ավիացիոն ակադեմիան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի վիճակագրության համաձայն Բինեում բնակվում էր 22809 մարդ[3]։ Ներկայումս բնակչությունը կազմում է 57.324 մարդ[4]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաղնիքի շենքեր (1815 և 1879)։
- Հաջի Արաբի մզկիթ (1877)։
- Մովսում Սալիմովի մզկիթ (1916)։
Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական Հանրապետության վեց միջազգային օդանավակայաններից խոշորագույնը, որն ավելի վաղ կոչվել է «Բինա միջազգային օդանավակայան»։ Գտնվում է Բինեյի բնակավայրում։