Jump to content

Բերնադետ Շիրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնադետ Շիրակ
ֆր.՝ Bernadette Chirac
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1933(1933-05-18)[1][2][3][…] (91 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԺակ Շիրակ
Ծնողներհայր՝ Jean de Courcel?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի առաջին տիկին, գերագույն խորհրդական, ընկերության նախագահ և ընկերության նախագահ
ԿուսակցությունԺողովրդական շարժման միություն, հանրապետության սատարման միավորում, Հանրապետականներ և Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության
Պարգևներ և
մրցանակներ
Պուշկինի մեդալ Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ[5] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[4] և Ժպիտի շքանշան
ԵրեխաներԿլոդ Շիրակ և Լորենս Շիրակ
 Bernadette Chirac Վիքիպահեստում

Բերնադետ Շիրակ (ֆր.՝ Bernadette Chirac, մայիսի 18, 1933(1933-05-18)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), Ֆրանսիայի 22–րդ նախագահ Ժակ Շիրակի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնադետ Շոդրոն դը Կուրսելը ծնվել է 1933 թվականի մայիսի 18–ին՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ 1939 թվականին նրա հայրը զորակոչվել է բանակ և Երրորդ ռեյխի զորքի դեմ մարտում գերի ընկել։ 1940 թվականի հունիսին Բերնադետտը մոր հետ լքել է Փարիզը և գնացել Ֆրանսիայի հարավ–արևմուտքում գտնվող Լո և Գարոնի վարչական շրջան։ 1943 թվականին նրանք նորից տեղափոխվել են, այս անգամ Լուարե շրջանի Ժեն կոմունա։ 1945 թվականին նրա հայրը գերմանական գերությունից տուն է վերադարձել; Ընտանիքը վերադարձել է Փարիզ։ 1946 թվականին ծնվել է նրա քույրը՝ Կատրինը, իսկ 1948 թվականին՝ եղբայրը՝ Ժերոմը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բերնադետտը ընդունվել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու Ժակ Շիրակի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել 1956 թվականի մարտի 16–ին[6]։ Բերնադետ Շիրակը զբաղվել է քաղաքականությամբ։ Իսկ սերիալներում խաղացել է մի քանի էպիզոդիկ դերեր[7]։ 2004 թվականի մայիսին այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Լյուդմիլա Պուտինայի հետ[8]։

Ընտանեկան կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնության ընթացքում Բերնադետը երկու աղջիկ է ունեցել․ Լորանս (1958) և Կլոդ (1962)։ 1979 թվականին Բերնադետը և Ժակը Արևմտյան Վիետնամից որդեգրել են մի աղջկա՝ Ան–Դաո–Տրակսելին[8]։ Լորանս Շիրակը կյանքի մեծ մասը տառապել է անորեքսիայով և դրանով պայմանավորված ինքնասպանության փորձեր կատարել։ Մահացել է 2016 թվականի ապրիլի 15–ին՝ սրտային անբավարարությունից[9]։ Կլոդ Շիրակը հոր մոտ աշխատել է որպես խորհրդատու, ամուսնացել է ֆրանսիացի ձյուդոիստ Թիերի Ռեյի հետ, ունի մեկ որդի՝ Մարտին Ռե–Շիրակ[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. https://www.boe.es/boe/dias/1999/10/02/pdfs/A35462-35462.pdf
  5. https://www.boe.es/boe/dias/2006/03/25/pdfs/A11722-11722.pdf
  6. Média, Prisma. «Bernadette Chirac - La biographie de Bernadette Chirac avec Gala.fr». Gala.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Bernadette Chirac». IMDb. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 «БЕРНАДЕТТ ШИРАК: ЖЕНЫ ПРЕЗИДЕНТОВ ДОЛЖНЫ ОБЛАДАТЬ УПОРСТВОМ и КРЕПКИМ ЗДОРОВЬЕМ». 2004 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «Умерла страдавшая от анорексии дочь Жака Ширака». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. «СМИ: бывший президент Франции Жак Ширак госпитализирован». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնադետ Շիրակ» հոդվածին։