Բերնադետ Շիրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնադետ Շիրակ
ֆր.՝ Bernadette Chirac
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1933(1933-05-18)[1][2][3][…] (90 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԺակ Շիրակ
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի առաջին տիկին, գերագույն խորհրդական, նախագահ և նախագահ
ԿուսակցությունԺողովրդական շարժման միություն (2015), հանրապետության սատարման միավորում (2002), Հանրապետականներ և Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության (1976)
Պարգևներ և
մրցանակներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[4] Պուշկինի մեդալ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ[5] և Ժպիտի շքանշան
ԵրեխաներԿլոդ Շիրակ և Լորենս Շիրակ
Commons-logo.svg Bernadette Chirac Վիքիպահեստում

Բերնադետ Շիրակ (ֆր.՝ Bernadette Chirac, մայիսի 18, 1933(1933-05-18)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), Ֆրանսիայի 22–րդ նախագահ Ժակ Շիրակի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնադետ Շոդրոն դը Կուրսելը ծնվել է 1933 թվականի մայիսի 18–ին՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ 1939 թվականին նրա հայրը զորակոչվել է բանակ և Երրորդ ռեյխի զորքի դեմ մարտում գերի ընկել։ 1940 թվականի հունիսին Բերնադետտը մոր հետ լքել է Փարիզը և գնացել Ֆրանսիայի հարավ–արևմուտքում գտնվող Լո և Գարոնի վարչական շրջան։ 1943 թվականին նրանք նորից տեղափոխվել են, այս անգամ Լուարե շրջանի Ժեն կոմունա։ 1945 թվականին նրա հայրը գերմանական գերությունից տուն է վերադարձել; Ընտանիքը վերադարձել է Փարիզ։ 1946 թվականին ծնվել է նրա քույրը՝ Կատրինը, իսկ 1948 թվականին՝ եղբայրը՝ Ժերոմը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բերնադետտը ընդունվել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու Ժակ Շիրակի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել 1956 թվականի մարտի 16–ին[6]։ Բերնադետ Շիրակը զբաղվել է քաղաքականությամբ։ Իսկ սերիալներում խաղացել է մի քանի էպիզոդիկ դերեր[7]։ 2004 թվականի մայիսին այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Լյուդմիլա Պուտինայի հետ[8]։

Ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնության ընթացքում Բերնադետը երկու աղջիկ է ունեցել․ Լորանս (1958) և Կլոդ (1962)։ 1979 թվականին Բերնադետը և Ժակը Արևմտյան Վիետնամից որդեգրել են մի աղջկա՝ Ան–Դաո–Տրակսելին[8]։ Լորանս Շիրակը կյանքի մեծ մասը տառապել է անորեքսիայով և դրանով պայմանավորված ինքնասպանության փորձեր կատարել։ Մահացել է 2016 թվականի ապրիլի 15–ին՝ սրտային անբավարարությունից[9]։ Կլոդ Շիրակը հոր մոտ աշխատել է որպես խորհրդատու, ամուսնացել է ֆրանսիացի ձյուդոիստ Թիերի Ռեյի հետ, ունի մեկ որդի՝ Մարտին Ռե–Շիրակ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]