Jump to content

Բերլեվոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերլեվոգ
նորվ.՝ Berlevåg
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՖյուլքե
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնԲերլեվոգ
Հիմնական լեզուԲուկմոլ, Հյուսիսսաամերեն
Բնակչություն (2009)1040
Տարածք1120.46
Հիմնադրված էհունվարի 1, 1914[1] թ.
Սահմանակցում էՏանա, Բոցֆորդ և Վադսյո
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ2024
berlevag.kommune.no
Բերլեվոգ կոմունան Ֆինմարք ֆյուլքեի քարտեզին

Բերլեվոգ նորվ.՝ Berlevåg,  կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Սահմանակից է Բոցֆորդ, Տանա, Վադսյո կոմունաներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերլեվոգը 1942 թվականին

Բերլեվոգը Ֆինմարքի մյուս կոմունաների պես բռնազավթվեց ֆաշիստագերմանական ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ գերմանացիների կողմից առաջին անգամ գործարկվեց համայնքի օդանավակայանը, որը կառուցել էին հարյուրավոր սովետական գերիներ։ 1943-1944 թվականների ընթացքում օդանավակայանը հաճախակի ԽՍՀՄ զինված ուժերի կողմից ենթարկվում էր ռմբահարման։

1944 թվականին գերմանաֆաշիստական ուժերի նահանջը կազմակերպելիս բնակավայրը ամբողջությամբ ոչնչացվեց, իսկ բնակչությունը հարկադիր տեղափոխման ենթարկվեց։ Նորվեգիայի ազատագրումից հետո կառավարությունը ցանկանում էր բնակչությանը տեղափոխել հարևան բնակավայրեր, սակայն մերժում ստացավ և վերականգնեց այն։

Կոմունայի անվանումը կազմված է երկու մասից։ «Բեռլ» նորվեգերենից թարգմանած նշանակում է «մարգարիտ», իսկ «Վոգ» նշանակում է «ծոց»։

Բերլեվոգի ծովափնյա ափերը հանդիսանում են հազարավոր ծովային թռչունների բնակության վայր։ Կոմունայում կան նաև բնության այնպիսի վայրեր, որտեղ մարդը ոտք չի դրել։ Այդպիսի վայրերը հիմնականում լեռներում են, անծայրածիր ճահճային դաշտերը։ Այն հնարավորություն է տալիս բնությամբ հետաքրքրվողներին կազմակերպել գիտարշավներ և սիրողական ուսումնասիրություններ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Քաղաք
Ռուսաստանի դրոշը Ռուսաստան Բելոմորսկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]