Բերթրամ հյուրանոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերթրամ հյուրանոցում
անգլ.՝ At Bertram's Hotel
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՔրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Միսս Մարփլ
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքՄիսս Մարփլ
ՆախորդStar Over Bethlehem?
ՀաջորդԵրրորդ աղջիկը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1965
ԳՄՍՀ0-553-35063-3
OCLC16448256

Բերթրամ հյուրանոցում (անգլ.՝ At Bertram's Hotel), դետեկտիվ ժանրի վեպ, որը գրել է Ագաթա Քրիստին։ Այն Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրատարակվել է «Collins Crime Club» հրատարակչության կողմից 1965 թվականի նոյեմբերի 15-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից հաջորդ տարի[1][2][3]։ Մեծ Բրիտանիայում գիրքը վաճառվել է 16 շիլինգով, իսկ Միացյալ Նահանգներում՝ 4,50 դոլարով[1][3]։ Գրքի գլխավոր հերոսը միսս Մարփլն է։

Միսս Մարփլը երկու շաբաթով մեկնում է Լոնդոն՝ Բերթրամ հյուրանոց, որտեղ անցկացնում էր երիտասարդ տարիները։ Հյուրանոցն ունի իր մշտական հաճախորդները՝ կարևոր եկեղեցական մարդիկ, ծեր կանայք, որոնք վերապրել են Էդվարդյան դարաշրջանը և օրիորդներ, որոնք ապահով վայր են փնտրում Լոնդոնում՝ բնակվելու համար։ Միսս Մարփլը վայելում է իր հանգիստը Լոնդոնում և իմանում է, որ չի կարող վերադառնալ, և նրա կյանքը շարունակվում է Լոնդոնում։ Նա ականատես է լինում մոր և աղջկա միջև բարդ հարաբերություններին և միշտ աշխատում է ոստիկանության հետ՝ հանցագործությունները բացահայտելու համար։

Հրատարակչությունից հետո եղան արձագանքողներ, և նրանցից շատերը գրքի ավարտը համարել են չափազանց ձգձգված, բայց նշվել է, որ այն չի կորցնում իր համն ու հոտը, և ընթերցողը մինչև վերջ կլանված կարդում է։ Մեկ այլ գրաքննադատ վեպը կոչել է «սրամիտ առեղծված»՝ հաշվի առնելով Քրիստիի հմուտ գրելաոճը։ 1990 թվականին գրված արձանագրության մեջ հեղինակը սյուժեն համարել է տարօրինակ, բայց հավանել է հյուրանոցի ընդհանուր հարմարությունները, որ ստեղծվել են հյուրերի համար։ Էլվիրա Բլեյքի կերպարը բավականին լավ էր նկարագրված, իսկ ծերերի կերպարանքը 1965 թվականին, համեմատալով ավելի վաղ տարիների հետ, ցույց է տալիս, որ Քրիստիի սուր աչքը չի վրիպել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Մարփլը երկու շաբաթով մեկնում է Լոնդոն՝ Բերթրամ հյուրանոց՝ հանգստանալու նպատակով։ Երիտասարդ տարիներին նա մնում էր այս հյուրանոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր հյուրանոցը բարեկարգվել է՝ ստեղծելով հեռավոր Էդվարդյան դարաշրջանի միջավայրը՝ ապահովված ժամանակակից հարմարություններով։ Միսս Մարփլը պատահական հանդիպում է իր ընկերուհուն՝ տիկին Սելինա Հեզիին, որն այդ պահին թեյում էր։ Սելինան նոր ընկերներ ձեռք բերելու որոնումների մեջ է, սակայն հաճախ այլ մարդկանց շփոթում է իր հին ընկերների հետ։ Միսս Մարփլը հանդիպում է հայտնի և արկածախնդիր Բեսս Սեդգվիկին, երիտասարդ և գեղեցիկ Էլվիրա Բլեյքին, իր խնամակալ գնդապետ Լուսկոմբին և ցրված հոգևորական Քենոն Փենիֆազերի հետ։ Ամերիկացի զբոսաշրջիկները հյուրանոցը համարում են անգլիական։ Նա նաև իր ուշադրության տակ է առնում ավտոարշավորդ Լադիսլոս Մալինովսկուն և մի քանի անգամ նկատում է նրա մեքենան։ Միսս Մարփլը հաճախ նրան տեսնում է նրա կնոջ հետ։

Էլվիրան կստանա իր հոր ժառանգությունը, երբ լրանա իր 21 տարեկանը, որը դեռ չի լրացել։ Նրա մայրը ողջ է, բայց Էլվիրան իր իսկ ընտրությամբ կապ չի հաստատում մոր հետ։ Էլվիրան փորձում է իմանալ իր ժառանգության չափը և այն, թե ով կստանա դա մոր մահվանից հետո։ Նրա վստահելի մարդկանցից մեկը՝ իրավաբան Ռիչարդ Էգերտոնը, հայտնում է նրան այն մեծ ժառանգության մասին, որը պետք է անցնի նրան։ Նա մի ծրագիր է նախապատրաստում. իր ընկերոջից՝ Բրիջեթից գումար է խնդրում Իռլանդիա գնալու և այնտեղից տեղեկություն հավաքելու համար։ Հստակ չէ՝ արդյոք նա վերադառնում է գնացքով, թե ինքնաթիռով։

Այդ նույն օրը Էլվիրան մեկնում է Իռլանդիա, իսկ Քենոն Փենիֆազերը Լյուցեռնում այցելում է կոնֆերանսի։ Նրան չի հաջողվում կոնֆերանսից մեկ օր առաջ գնալ օդանավակայան և գնում է հենց կոնֆերանսի օրը՝ նոր գնված տոմսով։ Նա վերադառնում է Բերթրամ մոտ կեսգիշերին՝ խանգարելով սենյակում գտնվողների քունը։ Չորս օր անց նա արթնանում է Լոնդոնից հեռու մի տան, որը մոտ էր գտնվում այն տեղին, ուր անցած գիշեր իռլանդական գնացքում կողոպուտ էր տեղի ունեցել։ նրան անծանոթ մի ընտանիք օգնում է իրեն վերականգնել իր ուժերը։ Կոնտուզիայի պատճառով նա հիշողության կորուստ է ունենում։ Գնացքի կողոպուտի որոշ ականատեսներ պատմում են, որ կողոպուտի ժամանակ նրան տեսել են գնացքում։ Երբ Արքդեակոն Սիմոնսը ժամանում է, իսկ Փենիֆազերը դեռ տանը չէ, նա զանգահարում է ոստիկանություն։ Տեսուչ Քամփբելիին է վստահված այս գործը, որը շուտով միանում է գլխավոր տեսուչ Դեյվի հետ, որն էլ փորձում է կապեր փնտրել չլուծված հանցագործությունները պարզելու համար։

Սերժանտը հարցաքննում է բոլորին հյուրանոցում, իսկ դրանից հետո գալիս է Դեյվը և ավելի շատ հարցեր է տալիս։ Նա պատահական բախվում է միսս Մարփլին։ Նրանց տեսակետները, որ հյուրանոցի այդ էդվարդյան դարաշրջանի մթնոլորտում ինչ-որ բան է թաքնված, համապատասխանում են։ Նա պատմում է սերժանտին, որ գիշերվա ժամը 3-ին տեսել է Քենոն Փենիֆազերին, որը կարծում էր, որ գնացել է Լյուցեռն։ Նա նաև պատմում է նրան, թե ինչ է պատահմամբ լսել, երբ նստած էր հյուրանոցի սրահում։ Բասս Սեդգվիկը և հյուրանոցի տնօրեն Միքայել Գորմանը բարձրաձայն խոսում էին իրենց համատեղ անցյալի մասին։ Նրանք Իռլանդիա գտնվելու ժամանակ ամուսնացած են եղել, բայց աղջկա ընտանիքը բաժանել է նրանց։ Նա կարծում էր, որ նրանց ամուսնությունը օրինական չէր։ Բայց այն իսկական էր, և նա միանգամից ամուսնացած էր չորս մարդու հետ։

Միսս Մարփլի՝ հյուրանոցում մնալու վերջին օրն էր, և Դեյվի հետ խոսելու ժամանակ երկու կրակոցի ձայն է լսվում, որը ուղեկցվում է աղաղակներով։ Էլվիրա Բեյքին գտնում են Գորմանի դիակի կողքին։ Էլվիրան ասում է, որ նրա վրա կրակել են այն ժամանակ, երբ նա փորձում պաշտպանել էր իրեն։ Իսկ կրակողը Մալինովսկին է։

Դեյվը միսս Մարփլին և Փենիֆազերին հետ կանչում է Լոնդոն։ Նա իր սենյակում է, իսկ ինքը տարօրինակ շարժումներ է անում, երբ նա իրեն տեսնում է սրահում։ Նա հասկանում է, որ այլ մարդու է տեսել, որը չափազանց նման էր Փենիֆազերին։ Սա հետ է բերում Փենիֆազերի հիշողությունը, և նա հիշում է, որ մինչև անգիտակից դառնալը նստած էր հյուրանոցի իր սենյակում։ Հանցագործների խումբը հաշվի էր առել նրա բացակայությունը, և հիմա, երբ նա հայտնվեց, նրանք կատաղի ալիք բարձրացրին։

Դեյվը և միսս Մարփլը հակված են այն մտքին, որ այս հանցագործությունների հեղինակը Բեսս Սեդգվիկն է Հենրիի հետ միասին։ Նրանք նաև ներգրավվել են Լադիսլոս Մալինովսկուն, երբ շտապ մեքենաներ են անհրաժեշտ եղել։ Հյուրանոցի անձնակազմը նույնպես համագործակցել է վերջիններիս հետ և այս կողոպուտներից մասնաբաժին է ստանում։ Բեսսը խոստովանում է ոչ միայն սա, այլև այն, որ ինքն է սպանել Գորմանին։ Պատժից խուսափելու նպատակով Բեսսը մեքենա է գողանում և մեծ արագությամբ սլանում, ինչն էլ ճակատագրական ավտովթարի պատճառ է դառնում։ Էլվիրան երկրորդ մարդն էր հյորւանոցում, որ պատահմամբ լսել է իր մոր և Գորմանի միջև խոսակցությունը։ Նա կարծում է, որ դա անվավեր է դարձնում Սեդգվիկի և Կոնիստոն Լորդի միջև ամուսնությունը, որը նրան զրկում է ժառանգությունից։ Նա ցանկանում է հարստանալ, որպեսզի Լադիսլոսն ամուսնանա իր հետ։

Միսս Մարփլը դեռևս չի համոզվել, որ հենց Բեսսն է սպանել Գորմանին։ Նրա կարծիքով Էլվիրան է սպանել նրան։ Դեյվը համաձայնվում է նրա հետ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միսս Մարփլ - ծեր կին և սկսնակ խուզարկու, որը բնակվում է սուրբ Մերի Մեդում, ճանապարհորդում է Լոնդոնում։
  • Պարոն Համֆրիս - Բերթրամ հյուրանոցի տնօրենը։
  • Միսս Գորինջ - աշխատում է Բերթրամ հյուրանոցի ընդունարանում։
  • Ռոուզ Շելդոն - Բերթրամ հյուրանոցի սպասուհին, որ նախկինում աշխատել է որպես դերասանուհի։
  • Տիկին Սելինա Հեյզի - հյուրանոցի հյուրերից։
  • Հարգարժան Էլվիրա Բլեյք - երիտասարդ գեղեցիկ կին՝ երկար և ուղիղ մազերով, որը նույնպես հյուր է հյուրանոցում։ Իտալիայից վերադառնում է Անգլիա՝ կրթություն ստանալու նպատակով։
  • Միսս Քարփենթեր - Էլվիրայի ուղեկցորդը Իտալիայից Անգլիա ճանապարհորդելու ժամանակ։
  • Բրիջեթ - Էլվիրայի լավագույն ընկերուհին դեռևս Իտալիայում դպրոց հաճախելու տարիներին, մոր հետ ապրում է Օնսլոուում։
  • Գնդապետ Դերեկ Լասկոմբ - Էլվիրայի խնամակալը, որը գտնվում է իր հետ հյուրանոցում, երեք հոգաբարձուներից մեկը, որոնք պատասխանատու են Էլվիրայի ժառանգության համար։
  • Միսս Միլդրեդ Մելֆորդ - գնդապետ Լուսկոմբի զարմիկը, որ կստանձնի Էլվիրայի խնամակալությունը, մինչև նրա 21 տարեկանը լրանալը, նա ունի մոտ Էլվիրայի տարիքին դուստրեր, որոնք ապրում են Լոնդոնից դուրս՝ Կենտում։
  • Պարոն Բոլլարդ - Բոնդ փողոցում գտնվող զարդերի խանութի սեփականատեր. այդ խանութից Էլվիրան հաճախ է օգտվում։
  • Բեսս տիկին Սեդգվիկ - հյուրանոցի հյուրերից, Էլվիրայի մայրը, մոտ 40 տարեկանին մոտ։ Հայտնի է իր վտանգավոր գործունեությամբ և մի քանի ամուսնություններով։
  • Լորդ Կոնիստոն - Բեսսիի երկրորդ ամուսինը և Էլվիրա Բլեյքի հայրը։ Ավելի մեծ է, քան Բեսսը։ Նա թողել է իրեն, երբ իրենց դուստրը երկու տարեկան էր։ Մահացել է, երբ Էլվիրան 5 տարեկան էր։
  • Միքայել Գորման - Նախքան այս պատմությունը եղել է Բերթրամ հյուրանոցի դռնապանը։ Տիկին Սեդգվիկի առաջին ամուսինը, ում հետ ամուսնացել է 16 տարեկան հասակում Բոլիգոուլանդում, որը գտնվում է Իռլանդիայում։ Նրա վրա կրակում են հենց հյուրանոցի դիմաց՝ մահացու վերք հասցնելով։
  • Ռիչարդ Էգերտոն - Փաստաբան, որըն Էլվիրայի երեք հոգաբարձուներից մեկն է, որոնք պատասխանատու են Էլվիրայի ժառանգության համար։
  • Գիդո - Իտալլիա եղած ժամանակ Էլվիրայի ընկերը։
  • Տեսուչ Քամփբել - Շոտլանդական յարդի երիտասարդ տեսուչը, որին հանձնարարված էր գտնել կորած հոգևորականին։
  • Գլխավոր տեսուչ Ֆրեդ Դեյվ - Շոտլանդական յարդի խուզարկուն, որ կապ է տեսնում կորած մարդու և վերջերս տեղի ունեցած կողոպուտների միջև։ Աշխատում է միսս Մարփլի հետ։
  • Սերժանտ Վեյդել - ուղարկվել է Շոտլանդական յարդից՝ հարցազրույցներ վարելու կորած մարդու՝ Քենոն Թենիֆազերի մասին։
  • Քենոն Փենիֆազեր - գիտական հոգևորական, որը հմուտ է հին լեզուների մեջ։ Նա ունի 60 տարեկանին հատուկ պարզ կերպարանք՝ սպիտակ մազերով։
  • Լադիսլոս Մալինովսկի - 30 տարեկան ավտոարշավորդ, որն աշխատում է տիկին Սեդգվիկի հետ, ում դոսւտրը՝ Էլվիրան, սիրահարվել է նրան։
  • Միսս Մաքրի - Քենոն Փենիֆազերի տանտիրուհին։
  • Արկդեակոն Սիմոնս - Քենոն Փենիֆազերի ընկերը, որը զանգում է ոստիկանություն՝ իր ընկերոջը գտնելու համար, որն արդեն յոթ օր կորած է։
  • Վիլհելմ և Ռոբերտ Հոֆման - շվեյցարացի երկու հարուստ եղբայրներ, որոնք Բերթրամ հյուրանոցի իրական սեփականատերերն են։ Նրանք անօրեն ֆինանսական գործունեութուն են ծավալում հյուրանոցի ներսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 15)
  2. Cooper, John; Pyke, B A (1994). Detective Fiction – the collector's guide (Second ed.). Scholar Press. էջեր 82, 87. ISBN 0-85967-991-8.
  3. 3,0 3,1 Marcus, J S (May 2007). «American Tribute to Agatha Christie». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]