Jump to content

Բետալ Կալմիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բետալ Կալմիկով
կաբ.-չերք.՝ Къалмыкъ Едыдж и къуэ БетӀал
Ծնվել էնոյեմբերի 5, 1893(1893-11-05)
ԾննդավայրKuba
Մահացել էփետրվարի 27, 1940(1940-02-27)[1] (46 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Կալմիկով Բետալ Էդիկովիչ (նոյեմբերի 5, 1893(1893-11-05), Kuba - փետրվարի 27, 1940(1940-02-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Հյուսիսային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1918)։

1912 թվականից քարոզչական գործունեություն է ծավալել լեռնականների շրջանում։ 1917 թվականին եղել է Հյուսիսային Կովկասում պարտիզանական շարժման և կարմիրգվարդիական ջոկատների կազմակերպիչներից և ղեկավարներից։ 1920-1930 թվականներին եղել է Կաբարդինա-Բալկարական մարզգործկոմի նախագահ, 1930-1938 թվականներին՝ ՀամԿ(բ)կ Կաբարդինալ Բալկարիայի մարզկոմի առաջին քարտուղար։

Ընտրվել է ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ և ԽՄԿԿ XI-XVII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Калмыков Бетал Эдыкович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 181