Բեռնարդինո Լանինո
Բեռնարդինո Լանինո իտալ.՝ Giovan Battista della Cerva | |
---|---|
Ծնվել է | 1512[1][2] |
Ծննդավայր | Մորտարա, Պավիա, Լոմբարդիա |
Վախճանվել է | 1583[3][1][2][…] |
Մահվան վայր | Վերչելի, Պիեմոնտ, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Bernardino Lanino Վիքիպահեստում |
Բեռնարդինո Լանինո (1512[1][2], Մորտարա, Պավիա, Լոմբարդիա - 1583[3][1][2][…], Վերչելի, Պիեմոնտ, Իտալիա), Մեծ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։
Բեռնարդինո Լանինոն սկզբում սովորել է Ջերոլամո Ջովենոնեի մոտ։ Կարիերան սկսել է Վերչելիում։ 1530 թվականից կապված էր Գաուդենցիո Ֆերարիի արհեստանոցի հետ, իսկ իր` Միլան ժամանելուց (1540 թվականին) հետո համարվեց Վերչելիի (Պիեմոնտ) առաջին նկարիչը։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարպետի ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երեք փուլի։
Առաջին փուլը երիտասարդության ու պատանեկության տարիներն են, երբ Գաուդենցիո Ֆերարիի աշխատանքներից ոգեշնչված նա ստեղծեց «Տիրամայրը որդու հետ» նկարը, որը տեղադրված է Սաբաուդա պատկերասրահում։
Երկրորդ փուլը համընկնում է նրա Միլանում բնակվելու շրջանին, որտեղ Բեռնարդինո Լանինոն գտնվում էր Լեոնարդո դա Վինչիի «Սուրբ Աննան Տիրամոր և Հիսուսի հետ» նկարի ազդեցության ներքո։
Երրորդ փուլում նախորդ փորձը օգնում է Լանինոյին գտնել իր յուրօրինակ և ինքնուրույն ոճը, որտեղ Մեծ Վերածննդի և նոր ոճի ավանդույթները միաձուլվում են մաներիզմ-դեկորատիվիզմի մեջ (Մադոննա դելլա Գրացիա եկեցեղի, Սան Պաուլո, Վերչելի)։
Գաուդենցիո Ֆերարիի մահից (1543) հետո Լանինոն ժառանգեց նրա արհեստանոցը և համարվեց հեղինակավոր նկարիչ Միլանում։