Բեռնարդինո Լանինո
Բեռնարդինո Լանինո իտալ.՝ Giovan Battista della Cerva | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1512[1][2] |
Ծննդավայր | Մորտարա, Պավիա, Լոմբարդիա |
Վախճանվել է | 1583[3][1][2][…] |
Մահվան վայր | Վերչելի, Պիեմոնտ, Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Bernardino Lanino Վիքիպահեստում |
Բեռնարդինո Լանինո (1512—1583), Մեծ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ:
Բեռնարդինո Լանինոն սկզբում սովորել է Ջերոլամո Ջովենոնեի մոտ: Կարիերան սկսել է Վերչելիում: 1530 թվականից կապված էր Գաուդենցիո Ֆերարիի արհեստանոցի հետ, իսկ իր` Միլան ժամանելուց (1540 թվականին) հետո համարվեց Վերչելիի (Պիեմոնտ) առաջին նկարիչը:
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարպետի ստեղծագործական կյանքը կարելի է բաժանել երեք փուլի:
Առաջին փուլը երիտասարդության ու պատանեկության տարիներն են, երբ Գաուդենցիո Ֆերարիի աշխատանքներից ոգեշնչված նա ստեղծեց «Տիրամայրը որդու հետ» նկարը, որը տեղադրված է Սաբաուդա պատկերասրահում:
Երկրորդ փուլը համընկնում է նրա Միլանում բնակվելու շրջանին, որտեղ Բեռնարդինո Լանինոն գտնվում էր Լեոնարդո դա Վինչիի «Սուրբ Աննան Տիրամոր և Հիսուսի հետ» նկարի ազդեցության ներքո:
Երրորդ փուլում նախորդ փորձը օգնում է Լանինոյին գտնել իր յուրօրինակ և ինքնուրույն ոճը, որտեղ Մեծ Վերածննդի և նոր ոճի ավանդույթները միաձուլվում են մաներիզմ-դեկորատիվիզմի մեջ (Մադոննա դելլա Գրացիա եկեցեղի, Սան Պաուլո, Վերչելի):
Գաուդենցիո Ֆերարիի մահից (1543) հետո Լանինոն ժառանգեց նրա արհեստանոցը և համարվեց հեղինակավոր նկարիչ Միլանում:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1512 ծնունդներ
- 1583 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Նկարիչներ ըստ ազգության
- Նկարիչներ ըստ դարի
- Նկարիչներ ըստ թեմատիկայի
- Նկարիչներ ըստ ժամանակաշրջանի
- Նկարիչներ ըստ ժանրի
- Նկարիչներ ըստ նկարչական ուղղության
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի նկարիչներ ըստ դարի
- Վերածննդի նկարիչներ
- Վերածննդի կերպարվեստ
- Վերածննդի արվեստ