Jump to content

Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն
Benoît Paul Émile Clapeyron
Ծնվել էհունվարի 26, 1799(1799-01-26)[1][2][3]
Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էհունվարի 28, 1864(1864-01-28)[1][2][3][…] (65 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտջերմադինամիկա
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց (1818), Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց (1820) և College of Juilly? (1814)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ
 Benoît Paul Émile Clapeyron Վիքիպահեստում

Բենուա Պոլ էմիլ Կլապեյրոն (ֆր.՝ Benoît Paul Émile Clapeyron, հունվարի 26, 1799(1799-01-26)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա - հունվարի 28, 1864(1864-01-28)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1858)։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը (1818)։

1820-1830 թվականներին աշխատել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա և դարձել Փարիզի կամուրջների և ճանապարհների դպրոցի պրոֆեսոր։

1834 թվականին, հետաքրքրվելով Սադի Կառնոյի աշխատանքներով, կրկնել է նրա դատողությունները և թերմոդինամիկայում առաջինը կիրառել գրաֆիկական մեթոդը։ Հետազոտելով Կառնոյի ցիկլը՝ արտածել է իդեալական գազի վիճակի հավասարումը։ Գտել է հալման և եռման կետերի կախումը ճնշումից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 473