Բելլա Դարբինյան
Բելլա Դարբինյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 10, 1936 Կիրովական, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 23, 2005 (69 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1959) և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1955) |
Պարգևներ |
Բելլա Պավելի Դարբինյան (Կուզնեցովա, փետրվարի 10, 1936, Կիրովական, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2005, Երևան, Հայաստան), հայ երգչուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, 1959 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (սովորել է Տաթևիկ Սազանդարյանի դասարանում), 1962 թվականից ուսումը շարունակել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից ստուդիայում։ Հանդես է եկել Կարմենի, Ազուչենայի, Ամներիսի և այլ օպերային դերերով։ Այնուհետև ընտրել է էստրադային երգչուհու ուղին։ 1961-1966 թվականներին եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի մեներգչուհի, 1966-1996 թվականներին` Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Կատարել է էստրադային, ժողովրդական երգեր, գուսանական ռոմանսներ[1][2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելլա Դարբինյանը մահացել է 2005 թվականի օգոստոսի 23-ին Երևանում՝ կոկորդի քաղցկեղից։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յար առանց քեզ»
- «Ծառերը ծաղկում են»[3]
- «Մանուշակաձոր»
- «Օջախում»
- «Սասնա ծուռ»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1966
- Անդրկովկասի էստրադային երգի մրցույթի ոսկե մեդալ
- Մովսես Խորենացու մեդալ, 2001[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բեմում ու կյանքում նա թագուհի էր
- ↑ «Белла Дарбинян». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Բելլա Դարբինյան, «Ծառերը ծաղկում են»
- ↑ «Zarkfoundation - Բելլա Դարբինյան». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 10 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 23 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային երգչուհիներ
- Հայ երգչուհիներ
- Քաղցկեղից մահացածներ