Բելգրանո (դեպարտամենտ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դեպարտամենտ | ||
---|---|---|
Բելգրանո | ||
Երկիր | Արգենտինա | |
Համայնք | Սանտա Ֆե նահանգ | |
Մակերես | 2 386 կմ² | |
ԲԾՄ | 113 մետր | |
Բնակչություն | 41.449 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC−3 | |
| ||
Բելգրանո (իսպ.՝ Departamento Belgrano)՝ դեպարտամենտ Սանտ-Ֆե նահանգում, Արգենտինայում։ Գտնվում է նահանգից հարավ-արևմուտք, սահմանակից է Սան-Մարտին դեպարտամենտին հյուսիսից, Սան-Հեռոնիմո հյուսիս-արևելքից, արևելքից Իրիոնդո դեպարտամենտին իսկ հարավից Կասերոս դեպարտամենտին։ Արևմուտքում գտնվում է Կորդովա նահանգը։
Դեպարտամենտում ապրում են 41000-ից ավելի մարդ։ Գլխավոր քաղաքը՝ Լաս-Ռոսաս (բնակչությունը 13000 մարդ)
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգրանո՝ գյուղատնտեսական շրջան, հիմքում ընկած է հողագործությունը՝ սոյայի, ցորենի, եգիպտացորենի,սորգոյի և արևածաղկի, կերաբույսերի արտադրությունը։ Անասնաբուծության հիմքում ընկած է խոշոր եղջերավոր անասունների բուծումը, մսի և կաթի արտադրությունը, վերջերս զարգացում է ապրում նաև թռչնաբուծությունը։ Արդյունաբերությունը կապված է գյուղատնտեսական տարատեսակ տեխնիկայի արտադրության հետ, զարգանում է նաև թեթև արդյունաբերությունը։
Մունիցիպալիտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմսթրոնգ (իսպ.՝ Armstrong) տարածքը՝ 302, բնակչությունը՝ 10,4 հազար
- Բուկե (իսպ.՝ Bouquet) տարածքը ` 355, բնակչությունը՝ 1.5 հազար
- Լաս Պարեխաս (իսպ.՝ Las Parejas) տարածքը՝ 295, բնակչությունը՝ 11,4 հազար
- Լաս Ռոսաս (իսպ.՝ Las Rosas) տարածքը՝ 697, բնակչությունը՝ 13 հազար
- Մոնտես դե Օկա (իսպ.՝ Montes de Oca) տարածքը՝ 322, բնակչությունը՝ 3 հազար
- Տորտուգաս (իսպ.՝ Tortugas) տարածքը՝ 322, բնակչությունը՝ 2.5 հազար
Շրջանը անվանակոչվել է ի պատիվ գեներալ Մանուել Բելգրանոյի՝19-րդ դարի զորահրամանատար, ով եղել է Հարավային Ամերիկայի ազատագրական շարժման առաջնորդներից մեկը և Արգենտինայի դրոշի ստեղծողը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Сайт департамента Արխիվացված 2007-10-01 Wayback Machine