Բելառուսի Հանրապետության ազգային բանկ
Տեսակ | կենտրոնական բանկ և բանկի շենք |
---|---|
Երկիր | Բելառուս[1] |
Հիմնադրված է | 1992 |
Ժառանգության կարգավիճակ | Բելառուսի մշակութային ժառանգություն |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Բելառուսի Հանրապետության ազգային բանկ (բելառուս․՝ Нацыянальны банк Рэспублiкi Беларусь), Բելառուսի կենտրոնական բանկը՝ տեղակայված Մինսկում։
Իր գործունեության մեջ բանկն անկախ է, հաշվետու է միայն Բելառուսի Հանրապետության նախագահին, որը հաստատում է բանկի կանոնադրությունը, խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է բանկի նախագահին և խորհրդի անդամներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականի դեկտեմբերի 3-ին Բեռառուսի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Բելառուսի ԽՍՀ Ֆինանսների կոմիսարիատին կից ստեղծվել է ՌՍՖՍՌ պետական բանկի Բելառուսի գրասենյակը, որն իր գործունեությունն սկսել է 1922 թվականի հունվարի 3-ին։ Մեկ տարի անց, ԽՍՀՄ պետբանկի հաստատումից անմիջապես հետո բանկն ընդգրկվել է Խորհրդային բանկային համակարգում։ Բանկը վերակազմավորվել է 1959 և 1987 թվականներին։
Բելառուսում անկախ բանկային համակարգի և ազգային բանկի պատմությունն սկսվել է Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի անկախության ձեռքբերման հետ մեկտեղ։ 1990 թվականի դեկտեմբերին Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ընդունվել է «Բեռառուսի ԽՍՀ ազգային բանկի» և «Բելառուսի ԽՍՀ-ում Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքները, որոնք ուժի մեջ են մտել 1991 թվականի հունվարի 1-ին։ Բելառուսի տարածքում բոլոր բանկային հաստատությունները հայտարարվեցին պետության սեփականություն և ԽՍՀՄ պետական բանկի բելառուսական հանրապետական բանկի հենքի վրա ստեղծվեց Ազգային բանկը։ 1991 թվականի ապրիլի 1-ին ավարտվեց Ազգային բանկի ձևավորումը[2][3]։
Ազգային բանկի խորհրդի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Օմելյանովիչ (1986-1991)
- Ստանիսլավ Բոգդանկևիչ (1991-1995)
- Թամարա Վիննիկովա (1996-1997)
- Գենադի Ալեյնիկով (1997-1998)
- Պյոտր Պրոկոպովիչ (1998-2011)
- Նադեժդա Երմակովա (2011-2014)
- Պավել Կալլաուր (2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global LEI index
- ↑ Национальный банк Республики Беларусь Արխիվացված 2017-04-25 Wayback Machine, Музей денег
- ↑ Информация о банке НБ РБ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Виртуальный тур (18.10.2014 - День открытых дверей) Արխիվացված 2015-01-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի Հանրապետության ազգային բանկ» հոդվածին։ |
|