Jump to content

Բելառուսի Հանրապետության ազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելառուսի Հանրապետության ազգային բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Բելառուս[1]
Հիմնադրված է1992
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Բելառուսի Հանրապետության ազգային բանկ (բելառուս․՝ Нацыянальны банк Рэспублiкi Беларусь), Բելառուսի կենտրոնական բանկը՝ տեղակայված Մինսկում։

Իր գործունեության մեջ բանկն անկախ է, հաշվետու է միայն Բելառուսի Հանրապետության նախագահին, որը հաստատում է բանկի կանոնադրությունը, խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է բանկի նախագահին և խորհրդի անդամներին։

1921 թվականի դեկտեմբերի 3-ին Բեռառուսի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Բելառուսի ԽՍՀ Ֆինանսների կոմիսարիատին կից ստեղծվել է ՌՍՖՍՌ պետական բանկի Բելառուսի գրասենյակը, որն իր գործունեությունն սկսել է 1922 թվականի հունվարի 3-ին։ Մեկ տարի անց, ԽՍՀՄ պետբանկի հաստատումից անմիջապես հետո բանկն ընդգրկվել է Խորհրդային բանկային համակարգում։ Բանկը վերակազմավորվել է 1959 և 1987 թվականներին։

Բելառուսում անկախ բանկային համակարգի և ազգային բանկի պատմությունն սկսվել է Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի անկախության ձեռքբերման հետ մեկտեղ։ 1990 թվականի դեկտեմբերին Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ընդունվել է «Բեռառուսի ԽՍՀ ազգային բանկի» և «Բելառուսի ԽՍՀ-ում Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքները, որոնք ուժի մեջ են մտել 1991 թվականի հունվարի 1-ին։ Բելառուսի տարածքում բոլոր բանկային հաստատությունները հայտարարվեցին պետության սեփականություն և ԽՍՀՄ պետական բանկի բելառուսական հանրապետական բանկի հենքի վրա ստեղծվեց Ազգային բանկը։ 1991 թվականի ապրիլի 1-ին ավարտվեց Ազգային բանկի ձևավորումը[2][3]։

Ազգային բանկի խորհրդի նախագահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկոլայ Օմելյանովիչ (1986-1991)
  • Ստանիսլավ Բոգդանկևիչ (1991-1995)
  • Թամարա Վիննիկովա (1996-1997)
  • Գենադի Ալեյնիկով (1997-1998)
  • Պյոտր Պրոկոպովիչ (1998-2011)
  • Նադեժդա Երմակովա (2011-2014)
  • Պավել Կալլաուր (2014–2025)
  • Ռոման Գոլովչենկո (2025–)[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Global LEI Index
  2. ↑ Национальный банк Республики Беларусь Արխիվացված 2017-04-25 Wayback Machine, Музей денег
  3. ↑ Информация о банке НБ РБ
  4. ↑ «Названы новые премьер-министр и глава Нацбанка Беларуси. Кто занял посты?». myfin.by (ռուսերեն). 2025 թ․ մարտի 10. Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուսի Հանրապետության ազգային բանկ» հոդվածին։