Ծնվել է Մուրանոյում։ 1450-ական թվականների (հնարավոր է մինչև 1460-ական թվականների) առաջին կեսին, ըստ երևույթին, աշխատել է առավելապես իր ավագ եղբայր Անտոնիոյի հետ, (այս ժամանակահատվածում առավել հայտնի աշխատանքներից է «Փառք Սուրբ Պետրոսին»՝ պատկերված Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցու համար)։ Ի դեպ՝ Բարտոլոմեոի ավագ եղբայր Անտոնիո Վիվարինին է սկիզբ դրել նկարիչների տոհմին՝ ներառելով իր կրտսեր եղբորը՝ Բարտոլոմեո Վիվարինիին և զարմիկին՝ Ալվիզե Վիվարինիին։ Հետագա աշխատանքների ընթացքում Վիվարին մեծ տեղ է հատկացնում Աստվածամոր պատկերներին, որոնցից հատկապես ուշագրավ է համարվում «Նստած գահին» (1465)՝ Բարի տաճարի համար։ Վերջին հայտնի աշխատանքը «Սուրբ Վարվառա»-ն (1490) է։ Նրա ստեղծագործությունները լի են ջերմությամբ, նա իտալացի առաջին արվեստագետներից էր, ով օգտագործեց յուղաներկեր (սկսած՝ 1473 թվականից)։