Բարտոլոմեո Վիվարինի
Բարտոլոմեո Վիվարինի իտալ.՝ Bartolommeo Vivarini | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1430 |
| Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
| Վախճանվել է | մոտ 1499[1][2][3] |
| Մահվան վայր | Իտալիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
| Ժանր | հոգևոր արվեստ |
| Ուշագրավ աշխատանքներ | Annunciation?, Polyptych with saints?, Saint Louis of Toulouse?, Saint Damian (or Cosmas)?, Saint Cosmas (or Damian)?, The Madonna Enthroned - Frari polyptych? և Madonna and Child? |
| Ազգականներ | Alvise Vivarini?[4] և Giovanni d'Alemagna? |
Բարտոլոմեո Վիվարինի (իտալ.՝ Bartolommeo Vivarini, նաև հայտնի՝ որպես Բարտոլոմեո դա Մուրանոմոտ 1430, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - մոտ 1499[1][2][3], Իտալիա), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մուրանոյում։ 1450-ական թվականների (հնարավոր է մինչև 1460-ական թվականների) առաջին կեսին, ըստ երևույթին, աշխատել է առավելապես իր ավագ եղբայր Անտոնիոյի հետ, (այս ժամանակահատվածում առավել հայտնի աշխատանքներից է «Փառք Սուրբ Պետրոսին»՝ պատկերված Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցու համար)։ Ի դեպ՝ Բարտոլոմեոի ավագ եղբայր Անտոնիո Վիվարինին է սկիզբ դրել նկարիչների տոհմին՝ ներառելով իր կրտսեր եղբորը՝ Բարտոլոմեո Վիվարինիին և զարմիկին՝ Ալվիզե Վիվարինիին։ Հետագա աշխատանքների ընթացքում Վիվարին մեծ տեղ է հատկացնում Աստվածամոր պատկերներին, որոնցից հատկապես ուշագրավ է համարվում «Նստած գահին» (1465)՝ Բարի տաճարի համար։ Վերջին հայտնի աշխատանքը «Սուրբ Վարվառա»-ն (1490) է։ Նրա ստեղծագործությունները լի են ջերմությամբ, նա իտալացի առաջին արվեստագետներից էր, ով օգտագործեց յուղաներկեր (սկսած՝ 1473 թվականից)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья в Британнике (անգլերեն)
- словарь Брокгауза и Ефрона(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոլոմեո Վիվարինի» հոդվածին։ |
| ||||||||||||||||