Jump to content

Բարոու-ին-Ֆերնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բարոու-ին-Ֆերնես
անգլ.՝ Barrow-in-Furness
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունԿամբրիա
ՇրջանԲարոու-ին-Ֆերնես (շրջան)
Մակերես12,1 կմ²
Բնակչություն45 865[1] մարդ (2011)
Խտություն3,790 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01229
Փոստային դասիչLA14
Պաշտոնական կայքbarrowbc.gov.uk
Բարոու-ին-Ֆերնես (Միացյալ Թագավորություն)##
Բարոու-ին-Ֆերնես (Միացյալ Թագավորություն)
Բարոու-ին-Ֆերնես

Բարոու-ին-Ֆերնես (անգլ.՝ Barrow-in-Furness) — արդյունաբերական և նավահանգստային քաղաք Անգլիայում, Քամբրիայի շրջանում, Բարոու-ին-Ֆերնեսի շրջանի վարչական կենտրոն։

Քաղաքը տեղակայված է Լոնդոնից մոտ 350 կմ հյուսիս-արևելքում և Շոտլանդիայի սահմանից 97 կմ հեռու։

Մինչ 19-րդ դարը Բարոու-ին-Ֆերնեսը փոքր ձկնորսական գյուղ էր, սակայն Անգլիայի արդյունաբերական հեղափոխության և երկաթգծի կառուցման արդյունքում Բարոու-ին-Ֆերնեսը սկսեց ակտիվորեն զարգանալ և օգտագործվել պողպատի արտահանման համար։ Բնական նավահանգիստը, որն ուներ արագ զարգացող քաղաքը, հնարավորություն տվեց կառուցել գերազանց նավակայան և նավաշինարան։ Բարոու-ին-Ֆերնես քաղաքի նավաշինարանները մասնագիտացված են ռազմական նավերի շինարուրությամբ, 1960-ական թվականներից նավաշինարաններում ավելի շատ կառուցվում են միջուկային սուզանավեր։ Սառը պատերազմի ավարտից հետո, թագավորական ռազմածովային ուժերի կողմից պատվերների կրճատմամբ պայմանավորված, քաղաքում գործազրկության բարձր աճ գրանցվեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]