Բարինաս
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բարինաս | |||||
իսպ.՝ Barinas | |||||
| |||||
Երկիր | Վենեսուելա | ||||
Համայնք | Municipio Barinas? | ||||
Հիմնադրված է | 1577 թ. | ||||
Մակերես | 30 կմ² | ||||
ԲԾՄ | 187±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | 873 962 մարդ (2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 0273 | ||||
Փոստային դասիչ | 5201 | ||||
| |||||
Բարինաս (իսպ.՝ Barinas), քաղաք Վենեսուելայում։ Նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է[2]։ 2021 թվականի տվյալներով նրա մետրոպոլիսային տարածքում, որը ներառում է նաև հարևանությամբ գտնվող Բոլիվար և Օբիսպոս համայնքները, բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է շուրջ 780.000[3]: Այդ ցուցանիշով Բարինասը երկրորդ տեղն է գրավում Անդերի տարածաշրջանում և առաջինը՝ լյանոսում, որի համար էլ ստացել է «Լյանոսի մայրաքաղաք» տիտղոսը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը 1577 թվականին հիմնել են իսպանացի գաղութաբնակները։ Հետագայում այն դարձել է գյուղատնտեսական շրջանի կենտրոն[2]։
1786 թվականից Բարինաս նահանգի վարչական կենտրոնն է։
1975 թվականին քաղաքում համալսարան է բացվել[2]։
2007 թվականի դեկտեմբերին Վենեսուելայի կառավարությունը Բելառուսի հետ համաձայնագիր է կնքել Բարինասում МАЗ բեռնատարների հավաքման համատեղ ձեռնարկություն (Fábrica Ensambladora de camiones «MAZVEN» C.A.) ստեղծելու մասին, որը տարեկան մինչև 10 հազար բեռնատար պետք է թողարկեր։ Սակայն վերահաս համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով պայմանագրի իրականացումը դանդաղել է։ 2012 թվականի փետրվարին գործարանը կառուցված էր 78 %-ով[4]։ Հաջորդ տարվա ապրիլ ամսվա սկզբներին ձեռնարկությունը թողարկել է 37 բեռնատարից բաղկացած առաջին խմբաքանակը[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էզեկիել Սամորայի հրապարակը
-
Բոլիվարի հրապարակը
-
Փողոցներից մեկը
-
Տաճարը
-
Արևածաղկի դաշտեր քաղաքի մերձակայքում
-
Մշակույթի տունը
-
Եկեղեցին
-
Հրապարակներից մեկը
-
Sendero de Chigüires
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Instituto Nacional de Estadística — 1871.
- ↑ 2,0 2,1 2,2 Баринас // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 4. М., научное издательство «Большая Российская Энциклопедия», 2006.
- ↑ Cita web|url=https://sumate.org/AN_2020/circunscripciones_electorales_2020_tablas_y_mapas.pdf%7Ctítulo=Población(չաշխատող հղում) General INE (al 21/10/21)
- ↑ Венесуэла планирует начать производство белорусских грузовиков «МАЗ» для ВС страны Արխիվացված 2020-09-24 Wayback Machine // «Новости ЦАМТО» от 24 февраля 2012
- ↑ Сельхозпроизводителям штата Баринас переданы выпущенные на белорусско-венесуэльских СП грузовики МАЗ и тракторы «Беларус» // «БЕЛТА» от 7 апреля 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2021-02-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարինաս» հոդվածին։ |
|