Բարբարոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարբարոսություն (հուն․՝ βάρβαρος - օտարերկրացի, բարբարոս), 18-19-րդ դարերում եվրոպական գիտության մեջ ընդունված մարդկության պատմության բաժանման (վայրենություն, բարբարոսություն, քաղաքակրթություն) երկրորդ շրջանը։ Առաջարկել է շոտլանդացի փիլիսոփա Ադամ Ֆերգյուսոնը 18-րդ 60-ական թվականներին, փորձել հիմնավորել՝ ամերիկացի գիտնական Լուիս Մորգանը, ըստ որի՝ բարբարոսության շրջանը սկսվում է բրուտության երևան գալով և ավարտվում գրերի գյուտով։

Մորգանի պարբերացումն օգտագործել է Ֆրիդրիխ Էնգելսը՝ իր «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» աշխատության մեջ։ Գիտությունը մշակում է նախնադարյան պատմության նոր բաժանում։ Հնագիտական բաժանմամբ բարբարոսությանը հիմնականում համընկնում են նեոլիթը, բրոնզի դարը և վաղ երկաթի դարը (Հայաստանում՝ մոտ մ․ թ․ ա․ 5-րդ հազարամյակի կեսերից մ․ թ․ ա․1-ին հազարամյակի 6-րդ դար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 311