Բատիստ Դեբյուրո
Բատիստ Դեբյուրո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1796[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոլին, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4][5] |
Մահացել է | հունիսի 17, 1846[1][2][3][…] (49 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Deburau |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և չեխ |
Մասնագիտություն | միմոս, թատրոնի դերասան և դերասան |
Երեխա(ներ) | Charles Deburau? |
Ժան-Բատիստ-Գասպար Դեբյուրո կամ ուղղակի Բատիստ[6] (ֆր.՝ Jean-Gaspard-Baptiste Deburau, իսկական անուն` Յան Կաշպար Դվորյակ, հուլիսի 31, 1796, Կոլին, այն ժամանակ՝ Հռոմեական Սրբազան կայսրություն, այժմ՝ Չեխիա - հունիսի 16, 1846, Փարիզ, Հուլյան միապետություն), ֆրանսիացի դերասան-միմ, հայտնի Պիերո կերպարի ստեղծող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարախաղաց, շրջիկ կրկեսի արտիստ Ֆիլիպ Դեբյուրոի և չեխ սպասուհու՝ Կատերժինա Կրալովայի որդին է։ 1811 թվականին նրա ընտանիքը հաստատվում է Փարիզում։ 5 տարի անց Բատիստն իր եղբոր հետ միասին դառնում է դյու Տամպլ ճեմուղու վրա գտնվող Ֆյունամբյուլ թատրոնի դերասաններ։ Թատրոնը գտնվում էր Տամպլ ճեմուղու վրա։ 1819 թվականին նա հաջողությամբ խաղաց Պիերոյի դերը «Առլեկին-բժիշկ»-ում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում։
Բատիստի որդին դարձել է նրա հետնորդը և շարունակել հոր գործը՝ դառնալով միմ։ Նրա անունն է Շառլ Դեբյուրո։ Նրանց հաճախ նմանեցնում էին Չապլինին և Մարսոյին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ Вики К. Яник Fools and Jesters in Literature, Art, and History: A Bio-Bibliographical Sourcebook (Critical Studies in Education and), Greenwood Publishing Group, 01 янв. 1998 — с. 75
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեբյուրոյի մասին գրքեր թողարկվում էին մինչ իր մահը, գրքերից մեկը գրել է Ժյուլ Ժանենը (1832)
- Հետո Դեբյուրոյի և Ֆյունամբյուլ թատրոնի մասին գրեց Շանֆլյորին (1895), որի համար Դեբյուրոն օրինակ էր հանդիսանում, որպես մարդ, որը դեմ է գնում արիստոկրատների արվեստին։
- «Դեբյուրո» պիեսը գրել է Սաշա Գրիտին, հետո նկարահանել ֆիլմ։
- 1938 թվականին Դեբյուրոյի մասին ֆիլմ է նկարահանել գերմանացի ռեժիսոր Հանս Շտայնխոֆը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բատիստ Դեբյուրո» հոդվածին։ |
|