Բատիստ Դեբյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բատիստ Դեբյուրո
ֆր.՝ Jean-Gaspard Deburau
Arsène Trouvé - Jean-Baptiste Deburau - Carnavalet.jpg
Ծնվել էհուլիսի 31, 1796(1796-07-31)[1]
ԾննդավայրԿոլին, Կենտրոնաչեխական շրջան, Չեխիա
Մահացել էհունիսի 17, 1846(1846-06-17)[1] (49 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ՄասնագիտությունՄիմոս, թատրոնի դերասան և դերասան
Երեխա(ներ)Charles Deburau

Ժան-Բատիստ-Գասպար Դեբյուրո կամ ուղղակի Բատիստ[2] (ֆր.՝ Jean-Gaspard-Baptiste Deburau, իսկական անուն` Յան Կաշպար Դվորյակ, հուլիսի 31, 1796, Կոլին, այն ժամանակ՝ Հռոմեական Սրբազան կայսրություն, այժմ՝ Չեխիա - հունիսի 16, 1846, Փարիզ, Հուլյան միապետություն), ֆրանսիացի դերասան-միմ, հայտնի Պիերո կերպարի ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարախաղաց, շրջիկ կրկեսի արտիստ Ֆիլիպ Դեբյուրոի և չեխ սպասուհու՝ Կատերժինա Կրալովայի որդին է։ 1811 թվականին նրա ընտանիքը հաստատվում է Փարիզում։ 5 տարի անց Բատիստն իր եղբոր հետ միասին դառնում է դյու Տամպլ ճեմուղու վրա գտնվող Ֆյունամբյուլ թատրոնի դերասաններ։ Թատրոնը գտնվում էր Տամպլ ճեմուղու վրա։ 1819 թվականին նա հաջողությամբ խաղաց Պիերոյի դերը «Առլեկին-բժիշկ»-ում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում։

Բատիստի որդին դարձել է նրա հետնորդը և շարունակել հոր գործը՝ դառնալով միմ։ Նրա անունն է Շառլ Դեբյուրո։ Նրանց հաճախ նմանեցնում էին Չապլինին և Մարսոյին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեբյուրոյի մասին գրքեր թողարկվում էին մինչ իր մահը, գրքերից մեկը գրել է Ժյուլ Ժանենը (1832)
  • Հետո Դեբյուրոյի և Ֆյունամբյուլ թատրոնի մասին գրեց Շանֆլյորին (1895), որի համար Դեբյուրոն օրինակ էր հանդիսանում, որպես մարդ, որը դեմ է գնում արիստոկրատների արվեստին։
  • «Դեբյուրո» պիեսը գրել է Սաշա Գրիտին, հետո նկարահանել ֆիլմ։
  • 1938 թվականին Դեբյուրոյի մասին ֆիլմ է նկարահանել գերմանացի ռեժիսոր Հանս Շտայնխոֆը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Вики К. Яник Fools and Jesters in Literature, Art, and History: A Bio-Bibliographical Sourcebook (Critical Studies in Education and), Greenwood Publishing Group, 01 янв. 1998 — с. 75