Բաստիլի գրավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաստիլի գրավում
Թվական1789-07-14 (234 տարի առաջ)
Մասն էՖրանսիական հեղափոխություն
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
ԱրդյունքԲաստիլը նվաճվեց, ապստամբությունը սկսվեց
Հակառակորդներ
Ֆրանսիայի թագավորությունՓարիզի միլիցիա
Ֆրանսիական գվարդիա
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
114 զինվոր, 30 հրետանի1000-ից քիչ ապստամբներ
Ռազմական կորուստներ
Մեկ (վեց կամ ութ մարդ սպանվել է շրջափակումից հետո)98

Բաստիլի գրավում (ֆր.՝ Prise de la Bastille), տեղի է ունեցել 1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Միջնադարյան ամրոց, զինանոց և քաղաքական բանտ Բաստիլը Փարիզի կենտրոնում ներկայացնում էր թագավորին։ Չնայած այդ ժամանակ բանտը ուներ ընդամենը յոթ բանտարկյալ, այն համարվում էր թագավորության խորհրդանիշերից մեկը, և նրա անկումը համարվում է Ֆրանսիական հեղափոխության ելակետը։

Ֆրանսիայում Le quatorze juillet (14 հուլիս) համարվում է ազգային տոն և անվանվում է Բաստիլի օր։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի XVI-ի կառավարման օրոք Ֆրանսիան ընկավ տնտեսական ճգնաժամի մեջ, ինչի պատճառը մասամբ Ամերիկյան հեղափոխության ժամանակ միջամտությունն էր, արդյունքում սկսվեց վարել կոշտ հարկային քաղաքականություն[1] 1789 թվականի մայիսի 5-ի հարցումներով բնակչության միայն 2 տոկոսն էր պաշտպանում թագավորի քաղաքականությանը[2]։

Ձևավորվեց Ազգային գվարդիա, որի կոկարդին փակցված էր եռագույնը` կապույտ, սպիտակ, կարմիր։ Այս խորհրդանիշերը հետագայում դարձան հեղափոխության խորհրդանիշը, ավելի ուշ դարձավ Ֆրանսիայի դրոշը[3]։

Փարիզը մոտ էր ապստամբությանը և Ֆրանսուա Մինիեի խոսքերով «պարուրված էր ազատության տենչանքով»[4] և պաշտպանում էր Ազգային ժողովին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Simon Schama, pp. 60–71 Citizens: A Chronicle of the French Revolution, ISBN 0-670-81012-6
  2. Simon Schama, p. 402 Citizens: A Chronicle of the French Revolution, ISBN 0-670-81012-6
  3. Georges Lefebvre, p. 114 The Coming of the French Revolution, ISBN 9780691121888
  4. Mignet 1824, §Chapter I
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիլի գրավում» հոդվածին։