Բահրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բահրա, բնամթերային ռենտա, հողային ռենտայի մինչկապիտալիստական ձև, դասական ֆեոդալիզմին յուրահատուկ հողահարկ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում հիմնականում փոխարինել է աշխատավճարային ռենտային։ Հողահարկի այս ձևը գո– յություն է ունեցել եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Ասիայի մի շարք ժողովուրդների մոտ։ Բահրա վճարող գյուղացին համեմատաբար ազատ էր իր տնտեսության կազմակերպման գործում, քան կոռի ժամանակ։ Հայաստանում Բահրա գոյություն է ունեցել բեգարին (18–19-րդ դարերին՝ առավել ծանր հողահարկը) զուգահեռ։ Պարսից տիրապետության օրոք հողագործները Բահրա պարտավոր էին տալ պետությանը կամ խանին։ Բահրա հաստատուն մեծություն չէր և տարբեր գյուղերում բերքի տարբեր մաս էր ընդգրկում (1/3, 2/16, 1/5)։ Արևելյան Հայաստանում պարսկական տիրապետության ժամանակ եղել են դեպքեր, երբ շահի կամ նրա բարձրաստիճան պաշտոնյայի կողմից որևէ գյուղի Բահրա (ժամանակավոր կամ ցմահ) նվիրաբերվել է առանձին մարդկանց որևէ ծառայության համար։ Այդպիսի նվիրատըվությունը կոչվել է «թիուլ», իսկ ստացողը՝ «թիուլդար»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 248