Բեգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեգար (այլ կիրառումներ)

Բեգար, աշխատավճարային ռենտա, հողային ռենտայի մինչկապիտալիստական ձև, որ առավել տարածված էր ֆեոդալիզմի օրոք։ Վ. Ի. Լենինը բնութագրում է բեգարային տնտեսությունը հետևյալ հիմնական գծերով․

  1. բնամթերային տնտեսության տիրապետություն,
  2. անմիջական արտադրողին հողաբաժին և արտադրության այլ միջոցներ հատկացնելու, նրան հողին կցելու անհրաժեշտություն,
  3. հողատիրոջից գյուղացու անձնական կախում,
  4. տեխնիկայի ծայրաստիճան ցածր մակարդակ։

Բեգարի միջոցով հողատերը յուրացնում էր հավելյալ աշխատանքով ստեղծված արդյունքը և, նույնիսկ, անհրաժեշտ աշխատանքով ստեղծված արդյունքի մի մասը։ Շաբաթվա որոշ օրեր ճորտն իր աշխատամիջոցներով աշխատում էր հողատիրոջ համար, իսկ մնացած օրերը՝ իր հողաբաժնում։ Եվրոպական երկրներում բեգար գոյություն է ունեցել 2-րդ դարից և մի շարք երկրներում իր յուրահատկություններով պահպանվել մինչև 14-րդ դարի կեսերը։ Բեգար գոյություն է ունեցել Հայաստանում հիմնականում վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում և գոյատևել է մինչև 19-րդ դար։ Այն եղել է որպես պարտադիր, անվճար աշխատանք կատարելու պարտավորություն։ Բեգար ոչ միայն աշխատանք էր ֆեոդալի հողի վրա, այլև ճանապարհների, պալատների, ջրանցքների և այլն կառուցման համար։ Մարզպանության շրջանում և հետագայում եղել է պետության հանդեպ գյուղացիների աշխատանքային պարտավորություն։ Բեգար երբեմն փոխարինվել է դրամական հարկով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 350