Բալտո 2։ Փնտրելով գայլին
Բալտո 2։ Փնտրելով գայլին անգլ.՝ Balto II: Wolf Quest | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Balto? |
Ռեժիսոր | Phil Weinstein?[1][2][3] |
Սցենարիստ | Dev Ross? |
Հնչյունավորում | Մորիս Լամարշ, Ջոդի Բենսոն, Լեյսի Չեբերթ, Դևիդ Քերադայն, Մարկ Հեմիլ և Չարլզ Փլեյշեր |
Անիմատորներ | Թոդդ Բրիթթոն Ջերի Վերշուր |
Երաժշտություն | Ադամ Բերի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Universal Animation Studios |
Տևողություն | 75 րոպե |
Շարք | Balto? |
Սիկվել | Բալտո 3. Հանգստի թևեր |
Թվական | 2001 |
Բալտո 2. Փնտրելով գայլին (անգլ.՝ Balto II: Wolf Quest)՝ 2002 թվականի ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ, ռեժիսոր` Ֆիլա Վայնշտեյն։ 1995 թվականի «Բալտո» մուլտֆիլմի շարունակությունն է։ 2004 թվականին դուրս է եկել մուլտֆիլմի երրորդ մասը «Բալտո 3. Հանգստի թևեր»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալտոյին և Ջեննին ծնվում է վեց շուն։ Հինգը նման էին մորը` հասկի էին, իսկ վեցերորդ աղջիկը` Ալուն գայլի էր նման։ Շուտով բոլոր շները գտնում են իրենց տերերին, բայց մենակ Ալուն էր, որ ոչ մեկի դուրը չէր գալիս ու այդ պատճառով նա մնում է իր հոր մոտ։
Շուտով հայրը պատմում է Ալուին, թե որտեղից են «գայլի գեներ» նրա մոտ։ Ալուն իմանալով այդ ամենը փախչում է, որպեսզի գտնի իր տեղը այս կյանքում։
Այդ ժամանակ Բալտոն երազ է տեսնում, թե ինչպես մի գայլերի ոհմակ և ագռավներ հետևում են նրան։ Հաջորդ օրը Բալտոն գնում է Ալուին փնտրելու և ճանապարհին տեսնում է այն գայլերի խմբին և ագռավներին, որոնց տեսել է երազում։
Բալտոյի սիրելի ընկերները` Բորիսը, Մակը և Լակը չեն օգնում նրան իր աղջկան օգնելու հարցում ասելով, որ ընդհանուր ոչինչ չկա հոր և աղջկա մեջ։
Այդ ժամանակ Ալուն փնտրում էր փախուստի համար մի քարանձավ։ Շուտով մի քարանձավ է գտնում, բայց այդ քարանձավում ապրում էր նաև Մուրան։ Մուրան բացատրում է Ալուին, որ այդքան էլ սարսափելի չէ լինել և՛ շուն, և՛ գայլ։ Շուտով Ալուի հայրը նրան գտնում է, սակայն Ալուն հրաժարվում է տուն վերադառնալ։ Ալուն և նրա հայրը գնում են ճանապարհորդության։ Ճանապարհին Ալուի մոտ արթնանում են տարբեր կախարդական ուժեր։ Նա կարողանում է կարդալ այն արջի մտքերը, որը պատրաստվում էր հարձակվել նրանց վրա։
Ալուն և նրա հայրը հասնում են օվկիանոսի ափի մոտ և տեսնում են գայլերի ոհմակ։ Նրանց ղեկավարը՝ Նավան, օժտված էր կախարդական հնարքներով և նա անընդհատ կապի մեջ էր գեղեցկուհի գայլ Անուի հետ։ Նավայի խոսքերով նրանց մոտ շուտով նոր ղեկավար է գալու, ով չգիտի, որ նա գայլ է։ Բոլորը մտածում են, թե խոսքը Բալտոյի մասին է։ Եվ երիտասարդ գայլ Նիդժուն սկսում է թակարդներ լարել Բալտոյի համար, Յակի, Նուկի և Սումակի օգնությամբ։
Գալիս է միգրացիայի ժամանակաշրջանը։ Այդ ժամանակաշրջանում բոլոր գայլերը ցրվում են աշխարհով մեկ, որպեսզի գտնեն նոր բնակավայրի տեղ, անցնում են տարբեր սառցակալած օվկիանոսների միջով[4]։ Օգտվելով այդ առիթից Նիդժուն փորձում է սպանել ղեկավարին, որպեսզի զբաղեցնի նրա տեղը և ստանա ղեկավարի պաշտոնը, սակայն նրան խանգարում է Ալուն։ Վերջապես Ալուն գտնում է իր տեղը այս կյանքում նա դառնում է գայլերի ոհմակի ղեկավարը։
Բալտոն վերադառնում է Նոմ և ճանապարհին ինչ-որ մեկը կախարդական հնարքների շնորհիվ վերափոխվում է Բալտոյի մոր՝ Անիուին։
Մուլտֆիլմն ավարտվում է նրանով, թե ինչպես Բալտոն բաժանվեց Անիուից։
Հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպար | Հնչյունավորողներ |
---|---|
Բալտո | Դանիլ Էլդարով |
Ջեննա | Նատալիա ԿԱզնաչևա |
Ալու | Օլգա Շորոխովա |
Նավա | Վիտալի Պետրով |
Անիու | Նատալիա Կազնաչևա |
Նիդժու | ՄԻքայել Տիխոնավ |
Բորիս | ՄԻքայել Տիխոնավ |
Մուրու | ՄԻքայել Տիխոնավ |
Նուկ, որսորդ | Վիտալի Պետրով |
Յակ | Դանիլ Էլդարով |
Սումակ | ՄԻքայել Տիխոնավ |
Աղվես | Օլգա Շորոխովա |
Ցուցադրում տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ - 2002 թվականի փետրվարի 19
- Նորվեգիա - 2002 թվականի ապրիլի 30
- Արգենտինա - 2002 թվականի հուլիսի 16
- Ճապոնիա - 2002 թվականի նոյեմբերի 22
- Հունգարիա - 2003 թվականի փետրվարի 28
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 և 2003 թվականներին մուլտֆիլմն արժանացել է 2 մրցանակի, բայց ստացել միայն մեկը[7]։
- Եթե ուշադիր դիտենք մուլտֆիլմը, ապա կնկատենք շատ սխալներ՝ նկարելու ժամանակ, աուդիոյի ժամանակ և այլ սխալներ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://movieweb.com/movie/balto-ii-wolf-quest/
- ↑ http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=47505
- ↑ http://www.mafab.hu/movies/balto-ii-farkaskaland-32993.html
- ↑ Очевидно, через Берингов пролив на Чукотку
- ↑ Информация о дубляжах и актерах озвучки присутствует на Рутрекере
- ↑ Данные о режиссёре русского дубляжа приведены по базе данных Кинопоиска.
- ↑ IMDB — awards
- ↑ IMDB — goofs
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- О трилогии «Балто» Արխիվացված 2012-03-26 Wayback Machine на сайте animationsource.org
|