Բալետի դերասան
Բալետի պարող (իտալերեն՝ ballerina [balleˈriːna] fem.; ballerino [balleˈriːno] masc., իտալերեն ballare, պարել բառից), բալետի թատրոնի դերասան, ով կատարում է դասական պարեր` ըստ բալետի ակադեմիական կանոնների։ Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ կարող են զբաղվել բալետով։ Ռուսաստանում 20-րդ դարում բալետի պարող էր կոչվում բալետում պարող յուրաքանչյուրը, իսկ Ռուսաստանի կայսրությունում այդպես էր կոչվում միայն մենապարուհին, ով ամենաբարձր դիրքն ուներ բալետի պարախմբում։ Այդ տիտղոսն առաջացել է կայսերական թատրոններում 19-րդ դարի 2-րդ կեսին` Իտալիայից հրավիրվող մի շարք վարպետ պարողների` բեմում հայտնվելուց հետո։ Ոչ առաջատար պարողներին սկսեցին անվանել դանսյորներ (ֆր.՝ danse — պար) կամ` ուղղակի պարողներ։ Պրոֆեիոնալ բալետային խմբին միանալու համար բալետի պարողներին անհրաժեշտ է երկար տարիների ուսուցում և համապատասխան տեխնիկա։ Պահանջվող բալետային տեխնիկաների պատճառով, բալետի պարողները վնասվածքներ ստանալու մեծ ռիսկ ունեն[1]։
Ուսուցում և տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալետի պարողները սովորաբար սկսում են մարզվել վաղ տարիքից, եթե ցանկանում են պրոֆեսիոնալ ելույթ ունենալ և հաճախ մասնակցել միջազգային մրցույթների, ինչպիսիք են YAGP-ն և Prix de Lausanne-ը։ Այս միջոցառումների ժամանակ ամենատաղանդավորն պարողները ստանում են կրթաթոշակներ՝ հնարավորություն ունենալով իրենց ուսումը շարունակել աշխարհի հայտնի բալետի դպրոցներում, ինչպիսիք են Ջոն Կրանկո Շուլը Գերմանիայում և Արքայադուստր Քելլիի ավան դասական պարի ակադեմիան Մոնակոյում։ Բալետի նախապրոֆեսիոնալ պարողները կարող են մասնակցել մասնագիտացված բալետի դպրոցների ընդունելությանը, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի դպրոցը և Էլմհերսթի բալետի դպրոցը։ Բալետի այս տեսակ գիշերօթիկ դպրոցները հաճախ համագործակցում են պրոֆեսիոնալ բալետային ընկերության հետ՝ շրջանավարտներին առաջարկելով աշխատանքի հնարավորություն։ Բալետի ուսուցման տարբեր տեխնիկաներ կան՝ Վահանովայի տեխնիկան, Չեկետիի տեխնիկան և անգլիական մարզման ոճ՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական պարի ակադեմիա/ Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ։ Վերապատրաստումը չի ավարտվում, երբ բալետի պարուհիները աշխատանքի են ընդունվում պրոֆեսիոնալ ընկերությունում։ Նույնիսկ բալետի պրոֆեսիոնալ պարողները ամեն օր հաճախում են բալետի դասեր՝ իրենց տեխնիկան հսկողության տակ պահելու, տաքանալու և փորձերի օրվան պատրաստ լինելու համար։ Բալետը արվեստի խիստ ձև է, և պարողը պետք է լինի շատ մարզված և ճկուն[2]։
Բալետի պարողները իրենց դասերը սկսում են վարժություններից, որը անում են բալետի դահլիճի մի պատից մյուսը ձգվող փայտե ձողի օգնությամբ։ Պարողները օգտագործում են այն, որպես մարզվելու օգնող միջոց։ Փայտն օգտագործվում է մարմինը տաքացնելու և մկանային համակարգը ձգելու համար, որից հետո պատրաստվում են մարմնի մկանների բացմանը, որի ընթացքում վարժություններն անում են առանց փայտի օգնության։ Սենյակի մեջտեղում մարմնի մկանների բացումը սկսվում է ավելի դանդաղ վարժություններով, որոնք աստիճանաբար ավելի արագանում և բարդանում են։ Բալետի պարողները մարմնի մկանների բացումը ավարտում են հատակին բարձր ցատկերով, որոնք կոչվում են գրանդ ալեգրո։ Պրոֆեսիոնալ բալետային ընկերությունում բալետի ամենօրյա դասը ամենամյա հանրաճանաչ ներկայացում է, որն ամեն տարի՝ բալետի համաշխարհային օրը, ուղիղ եթեր է հեռարձակվում։
Մարմնի մկանների բացումից հետո, կանայք պուանտներով վարժություններ են ցուցադրում ոտնամատների վրա. Տղամարսիկ ցատկեր և պտույտներ են պարապում և կարող են նույնիսկ զույգերով պարապել[1]։
Վնասվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալետի պարողները ենթարկվում են վնասվածքների, քանի որ նրանց մարմինը և ոտքերը անընդհատ լարված են։ Բալետի պարուհու նպատակն է այնպես անել, որ ֆիզիկապես բարդ խորեոգրաֆիան հանդիսատեսին հեշտ երևա[3]։
Բալեետի պարուհու մարմնի վերին հատվածը վնասվելու մեծ հավանականություն ունի քանի որ խորեոգրաֆիան և դասային վարժությունները պահանջում են, որ նրանք էներգիա գործադրեն մեջքն ու կոնքերը ծռելու համար։ Մեջքի թեքությունները հանգեցնում են մեջքի կծկմանը, ինչը խոցելի է դարձնում ողնաշարը վնասվածքների համար, ինչպիսիք են սպազմերը և սեղմված նյարդերը։ Ոտքերը երկարացնելը և օդում պարզած պահելը վնասում են կոնքերը։ Նման վնասվածքներ կարող են լինել՝ ձգումը, կոտրվածքներ լարվածությունից և ոսկրերի բարակում[2]։
Բալետի պարողների մոտ վնասվածքները սովորական են, քանի որ բալետը բաղկացած է մարմինը անբնական դիրքերով շարժելուց։ Այդպիսի դիրքերից մեկը առաջին դիրքն է, երբ կրունկները իրար են կպած, իսկ ոտքերի մատները ուղղված դեպի դուրս ,կամ «ոտքերը դեպի դուրս»։ Առաջին դիրքի սխալ կատարման պատճառով ծնկների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, սական, դրա ճիշտ կատարումից՝ կոնքերով, ոչ թե ծնկներով, այն մեծացնում է ճկունության մակարդակը և նվազեցնում է ծնկների ճնշումը։ Ծնկի սխալ դիրքի պատճառով կարող են առաջանալ մենիսկի պատռվածքներ և տեղաշարժեր քանի որ ծունկը հեշտությամբ կարող է ոլորվել առաջին դիրքով կանգնելու ընթացքում։
Բալետի պարուհու ոտքերը կոտրվելու և այլ վնասվածքների մեծ հավանականություն ունեն։ Ոտքերի փոխարեն ծնկներով սխալ վայրէջք կատարելը ցատկերից և պարելուց հետո կարող է մեծացնել ոսկորների կոտրվածքի և թուլացած կոճերի վտանգը, որին բարեխիղճ պարուսույցը կամ պարողը հոգ չեն տանում և ուշադրություն չեն դարձնում։ Ջիլային բորբոքումը տարածված է բալետի կին պարուհիների մոտ, քանի որ մատների աշխատանքը լարում է կոճերը։ Սխալ ցատկերից վայրէջք կատարելը կարող է նաև հանգեցնել սրունքի ճաքերի, որոնցում մկանը բաժանվում է ոսկորից[3]։
Դասի ժամանակ շտկում են այն բոլոր սովորությունները, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ։ Եթե բալետի պարողը բավականաչափ պատրաստված է, ապա վնասվելու հավանականությունը նվազում է։ Բալետի որոշ պարողներ նաև անում են ձգումների կամ խաչաձեւ մարզումների այլ մեթոդներ, ինչպիսիք են պիլատեսը, յոգան, առանց ցատկի կարդիոները և լողը։ Արտաքին այս մարզումը փորձում է նվազագույնի հասցնել մարմնական վնասների ռիսկը՝ տալով ուժը, շատացնելով վարժությունների բազմազանությունը և տոկունությունը։ Մեր օրերին ամբողջ աշխարհում բալետային ընկերությունները մեծ ուշադրություն են դարձնում վնասվածքների կանխարգելմանը, և շատ բալետային ընկերություններ ունեն իրենց առողջապահական կազմը, որոնք ապահովում են հարմարություններ և փորձագետների ուղղորդում պարողներին։ Շատ բալետային ընկերություններ և բալետի գիշերօթիկ դպրոցներ նույնպես ունեն իրենց ֆիզիոթերապևտը։ Ավստրալական բալետը հորինել է սրունքի բարձրացման վարժություն՝ վնասվածքները կանխելու համար, որն այժմ ամբողջ աշխարհի բալետային ընկերությունները օգտագործում են։ Այս վարժությունը հաճախ ցուցադրվում է բալետի համաշխարհային օրվա ուղիղ հեռարձակումների ժամանակ։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար բալետի պարողների համար օգտագործվում են սեռային հատուկ կոչումներ։ Ֆրանսերենում բալետի տղամարդ պարողը կոչվում է danseur, իսկ կինը՝ danseuse։ Իտալերենում ballerina որը սովորաբար բալետային ընկերությունում գլխավոր կոչում ունի. հավասար վարկանիշ ունեցող տղամարդուն անվանում են ballerino. Իտալերենում տղամարդ պարողի ընդհանուր տերմինը ՝ danzatore-ն է, իսկ կին պարուհին՝ danzatrice.
Այս տերմինները հազվադեպ են օգտագործվում անգլերենում։ Քանի որ ballerino չի օգտագործվում անգլերենում, այն չունի նուն նշանակությունը, ինչ ballerina-ն։ Իտալիայում սովորական պարողին անվանում են ballerino. Անգլախոս աշխարհում դասական բալետ պարող տղաներին կամ տղամարդկանց սովորաբար անվանում են բալետի պարողներ։ Հաճախ "ballerino" օգտագործվում է անգլիական երկրներում որպես ժարգոն։
Դեռևս 1950-ականներին, բալերինան բալետի խմբի գլխավոր պարուհին էր, որը նաև բավականին ճանաչված է բալետի միջազգային աշխարհում։ Այն ժամանակ բալետով զբաղվող կանանց անվանում էին պարզապես բալետի պարուհիներ։ Բալերինա ոչ բոլոր կին պարուհիներին էին անվանում։ Այս տերմինի արական տարբերակն է danseur noble (ֆրանսերեն)։ 1960-ականներից, սակայն, տերմինը կորցրել է այս գործածությունը և կիրառվում է հիմնականում կանանց համար բալետի պարուհի տարբերակը։
Իտալերենում տղամարդ պարողներին անվանում են ballerino, իսկ կանանց՝ ballerin: Բալերինա տերմինը երբեմն օգտագործվում է լավ պատրաստված և պրոֆեսիոնալ դասական բալետի կին պարուհի համար։ Նման դեպքերում այն քննադատական գնահատական է, որը նշանակում է բացառիկ տաղանդ և ձեռքբերում։
Ստորակարգային կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից օգտագործման մեջ բալերինա անվանում են բալետով զբաղվող ցանկացած կին ուսանողուհու կամ պարուհու։
Կանանց համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ թե շատ, կախված աղբյուրից, նախկինում եղել են կանանց վարկանիշները՝ ամենաբարձրից մինչև ամենացածրը.
- Պրիմա-բաերինա assoluta (1805 թվականից սկսած որոշ իտալացի պարուհիներ սկսել են իրենց պրիմա-բալերինա տիտղոսին ավելացնել իտալերեն՝ assoluta «բացարձակ» մասնիկը, այդ ձևով ընդգծելով իրենց կարևորությունը մասնգիտության մեջ և այն փաստը, որ իրենք բեմում մրցակցուհիներ չունեն։)
- Պրիմա-բալերինա, գլխավոր դերակատար կամ գլխավոր պարուհի
- Coryphée
- Կորդեբալետ
Տղամարդկանց համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր ազգային պարող
- Մենակատար
- Պարող
- Coryphée
- Կորդեբալետ
- Բալերինո
Այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալետային ընկերությունները շարունակում են դասակարգել իրենց պարողներին ըստ ստորակարգերի, չնայած մեծամասնությունը ընդունել է գենդերային չեզոք դասակարգման համակարգ։ Խոշոր ընկերություններում սովորաբար լինում են յուրաքանչյուր սեռի մի քանի առաջատար պարողներ, որոնք կոչվում են գլխավոր պարող կամ աստղ՝ արտացոլելու իրենց ավագ տարիքը և ավելի հաճախ՝ նրանց կարգավիճակը ընկերությունում։ Խոշոր ընկերություններում սովորաբար լինում են յուրաքանչյուր սեռի մի քանի առաջատար պարողներ, որոնք կոչվում են գլխավոր պարող կամ étoile (ֆրանսերեն՝ աստղ) ՝ արտացոլելու իրենց բարձր պրոֆեսիոնալությունը և ավելի հաճախ՝ իրանց կարգավիճակը ընկերությունում։ Ամենատարածված շարքը հետևյալն ՝
- Գլխավոր պարող
- Մենակատար (կամ գլխավոր մենակատար)
- Երկրորդական մենակատար
- Գլխավոր արտիստ
- Կորդեբալետ կամ արտիստ
- Աշակերտ (կամ Կրտսեր ընկերություն/Երիտասարդ պարողների ծրագիր)
Որոշ բալետային ընկերություններ նաև առանձին ընկերություն են ղեկավարում իրենց սկսնակ աշակերտների համար։ Այդպիսին է Հոլանդիայի ազգային բալետը, որը հիմնել է Junior Company-ն (Կրտսեր ընկերություն), որը երբեմն հյուրախաղերով առանձին է հանդես գալիս։ Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետը վարում է Աուդ Ջեբսենի երիտասարդ պարողների ծրագիրը։ Այն պարողները, ովքեր ճանաչվում են որպես հրավիրյալ արտիստներ, սովորաբար նրանք են, ովքեր բարձր կոչում են ստացել իրենց ընկերությունում և հետագայում պարել են աշխարհի այլ բալետային ընկերություններում՝ սովորաբար կատարելով գլխավոր դերը։ Սովորաբար իրենց ընկերություններում նրանք մենակատարներ կամ գլխավոր պարողներ են, բայց ստացել են Հյուր Արտիստ կոչումը այլ ընկերություններում ելույթ ունենալիս։ Հայտնի հյուրերի արտիստների թվում են Մարիանելա Նունեսը և Քեթրին Մորգանը։
Պրիմա բալերինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրիմա բալետի պարուհին (լատին․՝ prima «առաջին» բառից) բալետի պարուհի է, ով առաջին դիրքն է գրավում թատրոնում, խմբի առաջատար մենապարուհին է և ներկայացումներում կատարում է գլխավոր դերերը։ Բարձր որակավորմամբ այդ պարուհին տիրապետում է դերերի անկրկնելի ինքնատիպ մեկնաբանությանը, բարձր տեխնիկային և օժտված է մեծ արտիստիզմով[4]։ Այդ տիտղոսը նույնպես Ռուսաստան է եկել Իտալիայից, սակայն հիմնականում այն օգտագործվում է զուտ խորհրդանշական իմաստով` մամուլում, հարցազրույցներում, քննադատական աշխատանքներում և այլն։ Միևնույն ժամանակ, ռուսական մի քանի թատրոնների մենապարուհիներ (օրինակ, Կ. Ս. Ստանիսլավսկու և Վլ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի երաժշտական ակադեմիական թատրոնում) այդ տիտղոսը կրում են պաշտոնապես։ Անգլիախոս երկրներում բալերինայի բարձրագույն կարգավիճակը նկարագրելու համար օգտագործվում է անգլ.՝ principal dancer, «գլխավոր պարուհի» արտահայտությունը, Ֆրանսիայիում` première danseuse` «առաջին պարուհի» արտահայտությունը։ Փարիզյան օպերայի բալետի խմբում, որն ավանդաբար ուներ սեփական բարդ հիերարխիան, 19-րդ դարում առաջատար պարուհուն կոչում էին (ֆր.՝ première sujet), «առաջին սյուժե»։ Այն դերասանները և դերասանուհիները, որոնք կարող էին բարձրանալ այդ խմբի ծառայողական ամենաբարձր աստիճանին, 19-րդ դարի վերջից սկսել են կրել «աստղ» (ֆր.՝ étoile) կոչումը։ 1895 թվականին ի հայտ եկած այս կոչումը որպես (ֆր.՝ sujet étoile) վերջնականապես հաստատվել է 19-րդ դարում։ 1938 թվականին բալետի պարուհի Սոլանժ Շվարցն առաջինն է եղել, ում պաշտոնապես տրվել է «աստղ» պարուհու (ֆր.՝ danseuse étoile) կարգավիճակ։
Prima ballerina assoluta
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրիմա-բալերինա ասոլուտայի կոչումն ի սկզբանե ոգեշնչվել է վաղ ռոմանտիկ բալետի իտալացի բալետմայստերներից։ 1805 թվականից սկսած որոշ իտալացի պարուհիներ սկսել են իրենց պրիմա-բալերինա տիտղոսին ավելացնել իտալ.՝ assoluta «բացարձակ» մասնիկը, որն ի սկզբանե ոգեշնչվել է վաղ ռոմանտիկ բալետի իտալացի բալետմայստերներից և շնորհվել է այն բալերինաներին, ովքեր այդ ձևով ցանկացել են ընդգծել իրենց կարևորությունը մասնգիտության մեջ և այն փաստը, որ իրենք բեմում մրցակցուհիներ չունեն։ Ռուսաստանում 19-րդ դարի վերջում այդպես էին անվանում Պիերինա Լենյանիին, հետո, 20-րդ դարում, այդ տիտղոսը կրում էր Աննա Պավլովնան, ով հայտնի է դարձել այն բանից հետո, երբ լքել է Ռուսաստանն ու սկսել է իր խմբով ելույթներ ունենալ տարբեր երկրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jonas, Gerald (1998). Dancing: the Pleasure, Power, and Art of Movement. San Val. էջ 130. ISBN 9780613637039.
- ↑ 2,0 2,1 Turner, Bryan S.; Wainwright, Steven P. (2003 թ․ մարտի 24). «Corps de Ballet: the case of the injured ballet dancer». Sociology of Health and Illness. 25 (4): 269–288. doi:10.1111/1467-9566.00347. PMID 14498922.
- ↑ 3,0 3,1 Miller, EH; Schneider, HJ; Bronson, JL; McLain, D (September 1975). «A new consideration in athletic injuries. The classical ballet dancer». Clinical Orthopaedics and Related Research (111): 181–91. doi:10.1097/00003086-197509000-00026. PMID 125636.
- ↑ Балет. Энциклопедия.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալետի դերասան» հոդվածին։ |