Բադալ Ղազարյան
Բադալ Ղազարյան | |
---|---|
Ծննդավայր | Բրաջուր կամ Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Բրաջուր կամ Ադրբեջանական ԽՍՀ |
Բադալ Հովակիմի Ղազարյան (, Բրաջուր և Ռուսական կայսրություն), հայազգի ռազմական գործիչ, ֆիդայի, Գանձակ քաղաքում տեղի ունեցած հայ-թաթարական կռիվների և մի շարք այլ պատերազմների մասնակից, հայկական մի շարք բնակավայրեր ընդգրկող տարածքի հարյուրապետ[1]։
Բադալ Ղազարյանը ծնվել է 1866 թվականին Ռուսական կայսրության կազմում գտնվող հայկական Բրաջուր բնակավայրում Հովակիմի ընտանիքում[1]։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի միջնակարկ դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Գանձակ քաղաքի գիմնազիայում։ Այն ավարտելուց հետո մեկնել է Թիֆլիս քաղաք, որտեղ սովորել և ավարտել է ռազմական ուսումնարանը[1]։
Ուսումնարանն ավարտելուց հետո Բադալ Ղազարյանը զորակոչվել է Ցարական Ռուսաստանի բանակ, ստացել ցարական բանակի կապիտանի կոչում, արժանացել Գեորգիևյան խաչի ասպետի կոչման[1]։
Ռուսական կայսրության բանակի կազմում մասնակցել է 1904 - 1905 թվականներին տեղի ունեցած ռուս-ճապոնական պատերազմին։ Հայ-թաթարական ընդհարումների ընթացքում՝ 1905 - 1907 թվականներին, հայկական ինքնապաշտպանական զորամիավորումների կազմում մասնակցել է Գանձակի կռիվներին[1]։
1906 - 1920 թվականներին Բադալ Ղազարյանը հանդիսացել է Բրաջուր, Մուռուտ, Ոսկանապատ և Վարդաշեն գյուղերի հարյուրապետ[1]։
Գարդմանքի խորհրդայնացումից և այն Ադրբեջանական ԽՍՀ կազմում ընդգրկելուց հետո Բադալ Ղազարյանը աշխատել է որպես Բրաջուր գյուղի հովիվ[1]։