Jump to content

Բա Նդաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բա Նդաու
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ École de guerre?[1] և Combined Arms Military School in Koulikoro?[2]
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և ուղղաթիռի օդաչու
Ծննդյան օր օգոստոսի 23, 1950(1950-08-23)[3] (74 տարեկան)
Ծննդավայր San, French Sudan[3]
Քաղաքացիություն  Մալի
 
Պարգևներ

Բա Նդաու (ֆր.՝ Bah N'Daw, օգոստոսի 23, 1950(1950-08-23)[3], San, French Sudan[3]), մալիացի պետական և քաղաքական գործիչ, Մալիի ժամանակավոր նախագահ (2020-2021)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով բակալավրիատը՝ 1973 թվականի հունիսի 1-ին կամավոր ներկայացել է զինվորական ծառայության և ընդունվել Կուլիկորոյի համաբանակային ռազմական դպրոց, ապա Խորհրդային Միությունում անցել է ուղղաթիռի օդաչուի պատրաստման դասընթաց։ 1976 թվականի մարտին Նդաուն սկսել է ծառայել Մալիի ռազմաօդային ուժերում, որոշ ժամանակ զբաղեցրել Է նախագահ Մուսա Տրաորեի ադյուտանտի պաշտոնը։ 1994 թվականին ավարտել է Փարիզի համազորային պաշտպանության համալասարանը (CID)։ Եղել է ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի օգնական։ 2008 թվականից մինչև իր հրաժարականը զբաղեցրել է զինված ուժերի վետերանների և պատերազմի զոհերի ազգային գրասենյակի տնօրենի պաշտոնը[5]։

2014-2015 թվականներին՝ պաշտպանության նախարար Մուսա Մարայի կառավարությունում։

Մալիի նախագահի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսի 18-ին Մալիում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, ինչի հետևանքով Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցությունը օգոստոսի 20-ին կասեցրեց Մալիի անդամակցությունը կազմակերպությանը և առևտրային և ֆինանսական էմբարգո սահմանեց երկրի վրա՝ քաղաքացիական իշխանությունը փոխանցելու պահանջով։ Սեպտեմբերի 21-ին ժողովրդի փրկության ազգային կոմիտեն, որը ձևավորվել է հեղաշրջումից հետո զինվորականների կողմից, հայտարարել Է Բա Նդաուի ժամանակավոր նախագահ նշանակվելու մասին 18 ամիս տևողությամբ[6]։

2020 թվականի սեպտեմբերի 25-ին երդում է տվել Բամակոյի միջազգային կոնֆերանս դահլիճում և ստանձնել պաշտոնը (նրա հետ միասին փոխնախագահի պաշտոնում ստանձնել է ԼՂԻՄ նախագահ Ասիմի Գոիտան)[7]։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մոկտար Ուանին նշանակել Է Մալիի ժամանակավոր վարչապետ[8]։

2021 թվականի մայիսի 24-ին ռազմական հեղաշրջման ընթացքում Նդաուն ձերբակալվել է և վարչապետ Մոկտար Ուանի հետ տեղափոխվել Կատիի ռազմակայան[9] (Le Monde թերթի տեղեկություններով՝ մի քանի ժամ առաջ հայտարարվել էր կառավարությունում վերադասավորումների մասին, այդ թվում պաշտպանության նախարարի պաշտոններից գնդապետ Սադիո Կամարայի և ներքին գործերի նախարար գնդապետ Մոդիբո Կոնեի պաշտոնանկության մասին, որոնք համարվում են 2020 թվականի հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներ[10]

Մայիսի 25-ին փոխնախագահ Ասիմի Գոիտան հայտարարել էր, որ նախագահն ու վարչապետը հեռացվել են իրենց պաշտոններից, քանի որ չեն համաձայնեցրել իրենց գործողությունները[11]։ Մայիսի 26-ին Նդաուն ներկայացրել է հրաժարականի դիմում[12]։

Համատեղ հայտարարության մեջ ՄԱԿ-ի առաքելությունը Մալի, Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնք՝ Աֆրիկյան միությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Եվրամիությունը դատապարտել են, ինչպես նաև արտահայտել են իրենց աջակցությունը օրինական իշխանություններին և պահանջել են ազատ արձակել կալանավորված պաշտոնատար անձանց[13]։

2021 թվականի օգոստոսի 27 -ին Բահ Նդավան ազատ արձակվեց տնային կալանքից[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.bbc.com/afrique/region-54238658
  2. 2,0 2,1 https://www.maliweb.net/armee/armee-gestion-affaires-publiques-mali-1968-2017-2-presidents-3-chefs-gouvernement-35-ministres-3-assimiles-2697692.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.lepoint.fr/afrique/mali-bah-n-daw-va-presider-la-transition-21-09-2020-2392893_3826.php
  4. http://bamada.net/mali-qui-est-colonel-major-bah-ndaw-president-de-la-transition
  5. Lassaad Ben Ahmed (2020 թ․ սեպտեմբերի 22). «Mali : qui est Bah N'Daw ?» (ֆրանսերեն). AA. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «Mali : Bah N'Daw va présider la transition» (ֆրանսերեն). Le Point. 2020 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Florence Morice (2020 թ․ սեպտեմբերի 26). «Mali: le président de la transition, Bah N'Daw, a prêté serment» (ֆրանսերեն). RFI. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «Moctar Ouane, un diplomate de carrière pour conduire le gouvernement de transition au Mali» (ֆրանսերեն). Le Monde. 2020 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «Mali : Bah N'Daw et Moctar Ouane arrêtés» (ֆրանսերեն). Jeune Afrique. 2021 թ․ մայիսի 24. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  10. Morgane Le Cam (2021 թ․ մայիսի 25). «Au Mali, la junte tente un coup de force pour maintenir son emprise sur le gouvernement» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  11. «Mali coup leader fires prime minister and president» (անգլերեն). Deutsche Welle. 2021 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  12. «Mali's transitional president resigns while in detention». AP NEWS. 2021 թ․ մայիսի 26. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  13. Mathilde Durand (2021 թ․ մայիսի 25). «Mali : 4 questions sur l'arrestation du président et du Premier ministre de la transition par des militaires» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  14. Jeune Afrique (2021 թ․ օգոստոսի 28). «Mali : levée des restrictions pour Bah N'Daw et Moctar Ouane» (ֆրանսերեն). Jeune Afrique. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.