Բա Նդաու
Բա Նդաու | |
![]() | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | École de guerre?[1] և Combined Arms Military School in Koulikoro?[2] |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և ուղղաթիռի օդաչու |
Ծննդյան օր | օգոստոսի 23, 1950[3] (73 տարեկան) |
Ծննդավայր | San, French Sudan[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Բա Նդաու (ֆր.՝ Bah N'Daw; օգոստոսի 23, 1950[3], San, French Sudan[3]), մալիացի պետական և քաղաքական գործիչ, Մալիի ժամանակավոր նախագահ (2020-2021)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտելով բակալավրիատը՝ 1973 թվականի հունիսի 1-ին կամավոր ներկայացել է զինվորական ծառայության և ընդունվել Կուլիկորոյի համաբանակային ռազմական դպրոց, ապա Խորհրդային Միությունում անցել է ուղղաթիռի օդաչուի պատրաստման դասընթաց։ 1976 թվականի մարտին Նդաուն սկսել է ծառայել Մալիի ռազմաօդային ուժերում, որոշ ժամանակ զբաղեցրել Է նախագահ Մուսա Տրաորեի ադյուտանտի պաշտոնը։ 1994 թվականին ավարտել է Փարիզի համազորային պաշտպանության համալասարանը (CID)։ Եղել է ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի օգնական։ 2008 թվականից մինչև իր հրաժարականը զբաղեցրել է զինված ուժերի վետերանների և պատերազմի զոհերի ազգային գրասենյակի տնօրենի պաշտոնը[4]։
2014-2015 թվականներին՝ պաշտպանության նախարար Մուսա Մարայի կառավարությունում։
Մալիի նախագահի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի օգոստոսի 18-ին Մալիում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, ինչի հետևանքով Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցությունը օգոստոսի 20-ին կասեցրեց Մալիի անդամակցությունը կազմակերպությանը և առևտրային և ֆինանսական էմբարգո սահմանեց երկրի վրա՝ քաղաքացիական իշխանությունը փոխանցելու պահանջով։ Սեպտեմբերի 21-ին ժողովրդի փրկության ազգային կոմիտեն, որը ձևավորվել է հեղաշրջումից հետո զինվորականների կողմից, հայտարարել Է Բա Նդաուի ժամանակավոր նախագահ նշանակվելու մասին 18 ամիս տևողությամբ [5]։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին երդում է տվել Բամակոյի միջազգային կոնֆերանս դահլիճում և ստանձնել պաշտոնը (նրա հետ միասին փոխնախագահի պաշտոնում ստանձնել է ԼՂԻՄ նախագահ Ասիմի Գոիտան)[6]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մոկտար Ուանին նշանակել Է Մալիի ժամանակավոր վարչապետ[7]։
2021 թվականի մայիսի 24-ին ռազմական հեղաշրջման ընթացքում Նդաուն ձերբակալվել է և վարչապետ Մոկտար Ուանի հետ տեղափոխվել Կատիի ռազմակայան[8] (Le Monde թերթի տեղեկություններով՝ մի քանի ժամ առաջ հայտարարվել էր կառավարությունում վերադասավորումների մասին, այդ թվում պաշտպանության նախարարի պաշտոններից գնդապետ Սադիո Կամարայի և ներքին գործերի նախարար գնդապետ Մոդիբո Կոնեի պաշտոնանկության մասին, որոնք համարվում են 2020 թվականի հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներ[9])։
Մայիսի 25-ին փոխնախագահ Ասիմի Գոիտան հայտարարել էր, որ նախագահն ու վարչապետը հեռացվել են իրենց պաշտոններից, քանի որ չեն համաձայնեցրել իրենց գործողությունները[10]։ Մայիսի 26-ին Նդաուն ներկայացրել է հրաժարականի դիմում[11]։
Համատեղ հայտարարության մեջ ՄԱԿ-ի առաքելությունը Մալի, Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնք՝ Աֆրիկյան միությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Եվրամիությունը դատապարտել են, ինչպես նաև արտահայտել են իրենց աջակցությունը օրինական իշխանություններին և պահանջել են ազատ արձակել կալանավորված պաշտոնատար անձանց[12]։
2021 թվականի օգոստոսի 27 -ին Բահ Նդավան ազատ արձակվեց տնային կալանքից[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.bbc.com/afrique/region-54238658
- ↑ 2,0 2,1 https://www.maliweb.net/armee/armee-gestion-affaires-publiques-mali-1968-2017-2-presidents-3-chefs-gouvernement-35-ministres-3-assimiles-2697692.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.lepoint.fr/afrique/mali-bah-n-daw-va-presider-la-transition-21-09-2020-2392893_3826.php
- ↑ Lassaad Ben Ahmed (2020-09-22)։ «Mali : qui est Bah N’Daw ?» (ֆրանսերեն)։ AA։ Վերցված է 2020-09-29
- ↑ «Mali : Bah N'Daw va présider la transition» (ֆրանսերեն)։ Le Point։ 2020-09-21։ Վերցված է 2020-09-29
- ↑ Florence Morice (2020-09-26)։ «Mali: le président de la transition, Bah N'Daw, a prêté serment» (ֆրանսերեն)։ RFI։ Վերցված է 2020-09-29
- ↑ «Moctar Ouane, un diplomate de carrière pour conduire le gouvernement de transition au Mali» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2020-09-28։ Վերցված է 2020-09-29
- ↑ «Mali : Bah N’Daw et Moctar Ouane arrêtés» (ֆրանսերեն)։ Jeune Afrique։ 2021-05-24։ Վերցված է 2021-05-24
- ↑ Morgane Le Cam (2021-05-25)։ «Au Mali, la junte tente un coup de force pour maintenir son emprise sur le gouvernement» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2021-05-25
- ↑ «Mali coup leader fires prime minister and president» (անգլերեն)։ Deutsche Welle։ 2021-05-25։ Վերցված է 2021-05-26
- ↑ «Mali’s transitional president resigns while in detention»։ AP NEWS։ 26 May 2021։ Վերցված է 26 May 2021
- ↑ Mathilde Durand (2021-05-25)։ «Mali : 4 questions sur l'arrestation du président et du Premier ministre de la transition par des militaires» (ֆրանսերեն)։ Le Journal du Dimanche։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին։ Վերցված է 2021-05-25
- ↑ Jeune Afrique (2021-08-28)։ «Mali : levée des restrictions pour Bah N’Daw et Moctar Ouane» (ֆրանսերեն)։ Jeune Afrique։ Վերցված է 2021-08-28