Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն
Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | նոյեմբերի 20, 1944[1] |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն, (մինչև 1958-ը՝ Կուլտուրական կապի հայկական ընկերություն) կազմալուծված կամավոր հասարակական կազմակերպություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել էր 1944 թվականին։
Մինչև 1958 թ. կոչվել է Կուլտուրական կապի հայկական ընկերություն։
Աջակցում էր ՀԽՍՀ աշխատավորության և արտասահմանյան երկրների ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբըռնման և մշակութային համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։ Տարբեր երկրների ազգային տոների և հիշարժան տարեթվերի առթիվ կազմակերպում է երեկոներ, ցուցահանդեսներ, կինոֆիլմերի ցուցադրումներ և այլն։
Մինչև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը (1964 թ.) սերտ կապեր է ունեցել արտասահմանյան երկրներում գործող հայկական կազմակերպությունների և գործիչների հետ։
1975 թ. դրությամբ՝ ընկերությունը բարեկամական կապեր է ունեցել աշխարհի 67 երկրների 245 կազմակերպությունների և 466 գործիչների հետ։ Այդ երկրներից մոտ 28-ում եղել են բարեկամության ընկերություններ։ 1986 թ. արեկամական կապեր ուներ շուրջ 70 երկրների մշակութային ու հասարակական կազմակերպությունների հետ, ր մշակույթի, գիտության ու տեխնիկայի 7 ճյուղային սեկցիա, հանրապետության 20 բաժանմունք։ Ունեցել է շուրջ 2650 մասնակից։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծման օրվանից ընկերությունը տեղակայված է եղել բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի բուժարանի շենքում։ Վերջինս կառուցվել է 1914-1917 թթ՝ Հովհաննիսյանի պատվերով։
ԱՕԿՍ-ի շենքը Երևանի հետխորհրդային ճարտարապետության լավագույն նմուշներից է։
Ամսագիր և տեղեկատու
[խմբագրել | խմբագրել կոդը]1945-1964 թթ. հրատարակվել է «Սովետական Հայաստան» ամսագիրը։
1965 թվականից ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լույս է ընծայում «Հայաստանն այսօր» երկամայա տեղեկատու բյուլետենը, որն ուղարկվել է աշխարհի 36 երկրների 90 կազմակերպությունների։ Տեղեկատուում տեղ էին գտնում Խորհրդային Հայաստանի գիտական, մշակութային կյանքին վերաբերող իրադարձությունները։ Տեղեկատուի գլխավոր խմբագիրն էր Կոնստանտին Խոնդոյանը։
Նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ի. Պետրոսյան (1944-1946 թթ)
- Լ. Ա. Քալանթար (1947-1949 թթ)
- Գ. Խ. Հարությունյան (1949-1951 թթ)
- Բ. Ա. Աստվածատրյան (1951-1953 թթ և 1955-1958 թթ)
- Գ. Ս. Սևունց (1953-1955 թթ)
- Բ. Ա. Գրիգորյան (1958-1967 թթ)
- Ռ. Հ. Պարսամյան (1967-1972 թթ)
- Ռ. Մ. Սամսոնով (?-?)
- Նորա Հակոբյան (?-?)
- Ա. Սմբատյան (1997-ից-?)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 142)։ |