Արտաշես Պապոյան
Արտաշես Պապոյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1928 (95 տարեկան) Ուզբեկստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր, հայագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1953) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1987) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն, պարսկերեն և անգլերեն |
Արտաշես Համբարձումի Պապոյան (նոյեմբերի 13, 1928, Ուզբեկստան), հայ բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1948 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որն ավարտել է 1953 թ.: 1953-1957 թթ. աշխատել է ՀԽՍՀ Մարտունու շրջանի դպրոցներում՝ որպես մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ։ 1958-1963 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի հրատարակչության գլխավոր խմբագիրը, իսկ 1960-1963 թթ.՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ։ 1963-2008 թթ. աշխատել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում՝ նախ որպես դասախոս, ապա՝ ավագ դասախոս, հետո՝ դոցենտ, հետո՝ պրոֆեսոր։ 1991-1994 թթ. համատեղությամբ աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ որպես բանասիրական ֆակուլտետի դեկան և հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1994-1997 թթ. համատեղությամբ աշխատել է Գավառի պետական համալսարանում՝ որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1968-1971 թթ. եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ, նույն թվականներին՝ բանասիրական ֆակուլտետի երեկոյան և հեռակա բաժինների դեկան։ 1978-1982 թթ. ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի բյուրոյի առաջին քարտուղարն էր։ 1983-1986 թթ. ԱՕԿՍ-ի իրանական գործերի վարչության նախագահի տեղակալն էր։ 1984-1987 թթ. եղել է ՀԽՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությանն առընթեր՝ հայոց լեզվի գիտամեթոդական խորհրդի գիտնական քարտուղարը։ 2009-2014 թթ. աշխատել է Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։
Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշես Պապոյանը Հանրապետության և արտասահմանյան գիտական պարբերականներում տպագրել է ավելի քան 200 ուսումնասիրություններ։ Անդրադարձել է ժամանակակից հայոց լեզվի բոլոր մակարդակների կառուցվածքային հիմնահարցերն[1], լեզվաբանական ոճագիտության տեսական ու գործնական խնդիրներին, բառարանագրության, XX դարասկզբի և հետպատերազմյան շրջանի հայոց չափածոյի տաղաչափության ու լեզվական արվեստի իրողության հարցերին և այլն։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, բառարանների, բուհական ձեռնարկների, այլ ուսումնասիրությունների։ Ավելի քան 5 տասնամյակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ[2]։ Հանրապետության հայոց լեզվի և գրականության ուսուցիչների զգալի մասը եղել են իր ուսանողները։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրություններ, բառարաններ, ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում, Ե., Միտք հրատ., 1968, 276 էջ։
- Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե., Լույս հրատ., 1970, 321 էջ։
- Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը, Երևանի համալս. հրատ., 1970, 158 էջ։
- Չափածոյի լեզվական արվեստի հարցեր (ընդգրկում է Համո Սահյանի չափածոյի տաղաչափության և Վահագն Դավթյանի պատմական ասքապատումների լեզվական արվեստի քննությունը ) Երևանի համալս. հրատ., 1976, 308 էջ։
- Պարույր Սևակի չափածոյի բառարան, հ. I (Ա-Կ), Երևանի համալս. հրատ., 1981, 392 էջ։
- Պարույր Սևակի չափածոյի բառարան, հ. II (Հ-Ֆ), Երևանի համալս. հրատ., 1982, 448 էջ։
- Պարույր Սևակի աշխատությունների և թարգմանությունների բառարան, Երևանի համալս. հարատ, 1986, 564 էջ։
- Ակնարկներ Պարույր Սևակի բառապաշարի և տաղաչափության, Երևանի համալ. հրատ., 1991, 192 էջ։
- Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ։ Շարահյուսություն։ Բանասիր. և ընդհանրապես հասարակագիտ. ֆակ. ուսանողների համար։ Երևանի համալս. հրատ., 2004, 320 էջ։
- Հայագիտական հետազոտություններ , ԵՊՀ, Հայոց լեզվի ամբ., Ասողիկ հրատ., 2007, 836 էջ։
Համահեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն / Ա. Պապոյան, Խ. Բադիկյան։ Բուհական ձեռնարկ։ Ե., Երևանի համալս. հրատ., 2003, 462 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [1]
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Պապոյան, Արտաշես Համբարձումի». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Պապոյան» հոդվածին։ |