Արտաշես Պապոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Պապոյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1928(1928-11-13) (95 տարեկան)
Ուզբեկստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան, բանասեր, հայագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն
Գործունեության ոլորտլեզվաբանություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1987)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, պարսկերեն և անգլերեն

Արտաշես Համբարձումի Պապոյան (նոյեմբերի 13, 1928(1928-11-13), Ուզբեկստան), հայ բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որն ավարտել է 1953 թ.: 1953-1957 թթ. աշխատել է ՀԽՍՀ Մարտունու շրջանի  դպրոցներում՝ որպես մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ։ 1958-1963 թթ. եղել  է Երևանի պետական համալսարանի հրատարակչության  գլխավոր խմբագիրը, իսկ 1960-1963 թթ.՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ։ 1963-2008 թթ.  աշխատել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում՝ նախ որպես դասախոս, ապա՝ ավագ դասախոս, հետո՝ դոցենտ, հետո՝ պրոֆեսոր։ 1991-1994 թթ. համատեղությամբ աշխատել է ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղում՝ որպես բանասիրական ֆակուլտետի դեկան  և հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1994-1997 թթ. համատեղությամբ աշխատել է  Գավառի պետական համալսարանում՝ որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1968-1971 թթ. եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ, նույն թվականներին՝ բանասիրական ֆակուլտետի երեկոյան և հեռակա բաժինների դեկան։ 1978-1982 թթ. ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության՝ Երևանի պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետի  բյուրոյի առաջին քարտուղարն էր։ 1983-1986 թթ. ԱՕԿՍ-ի  իրանական գործերի վարչության նախագահի տեղակալն էր։ 1984-1987 թթ. եղել է ՀԽՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությանն առընթեր՝ հայոց լեզվի գիտամեթոդական խորհրդի գիտնական քարտուղարը։  2009-2014 թթ. աշխատել է Երևանի «Գլաձոր» համալսարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Պապոյանը Հանրապետության և արտասահմանյան գիտական պարբերականներում տպագրել է ավելի քան  200 ուսումնասիրություններ։ Անդրադարձել է ժամանակակից հայոց լեզվի բոլոր մակարդակների կառուցվածքային հիմնահարցերն[1],  լեզվաբանական ոճագիտության տեսական ու գործնական խնդիրներին, բառարանագրության, XX դարասկզբի և հետպատերազմյան շրջանի հայոց չափածոյի տաղաչափության ու լեզվական արվեստի իրողության հարցերին և այլն։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, բառարանների, բուհական ձեռնարկների, այլ ուսումնասիրությունների։ Ավելի քան 5 տասնամյակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ[2]։ Հանրապետության հայոց լեզվի և գրականության ուսուցիչների զգալի մասը եղել են իր ուսանողները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրություններ, բառարաններ, ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում,  Ե., Միտք հրատ., 1968, 276 էջ։
  • Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե.,  Լույս հրատ., 1970, 321 էջ։
  • Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը,  Երևանի համալս. հրատ., 1970,  158 էջ։
  • Չափածոյի լեզվական արվեստի հարցեր (ընդգրկում է Համո Սահյանի չափածոյի  տաղաչափության և Վահագն Դավթյանի պատմական ասքապատումների  լեզվական արվեստի քննությունը ) Երևանի համալս. հրատ., 1976, 308 էջ։
  • Պարույր Սևակի չափածոյի բառարան,  հ. I (Ա-Կ), Երևանի համալս. հրատ., 1981, 392 էջ։
  • Պարույր Սևակի չափածոյի բառարան, հ. II (Հ-Ֆ), Երևանի համալս. հրատ., 1982, 448 էջ։
  • Պարույր Սևակի աշխատությունների և թարգմանությունների բառարան, Երևանի համալս. հարատ, 1986, 564 էջ։
  • Ակնարկներ Պարույր Սևակի բառապաշարի և տաղաչափության, Երևանի համալ. հրատ., 1991, 192 էջ։
  • Ժամանակակից հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկ։ Շարահյուսություն։ Բանասիր. և ընդհանրապես հասարակագիտ. ֆակ. ուսանողների համար։ Երևանի համալս. հրատ., 2004,  320 էջ։
  • Հայագիտական հետազոտություններ , ԵՊՀ, Հայոց լեզվի ամբ., Ասողիկ հրատ., 2007, 836 էջ։

Համահեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն / Ա. Պապոյան, Խ. Բադիկյան։ Բուհական ձեռնարկ։ Ե., Երևանի համալս. հրատ., 2003, 462 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Պապոյան, Արտաշես Համբարձումի». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]