Jump to content

Արսեն Վիտալի Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Վիտալի Գրիգորյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1974(1974-11-08) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2002)
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան

Արսեն Վիտալի Գրիգորյան (նոյեմբերի 8, 1974(1974-11-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Գրիգորյանը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո 1993 թվականին մոտ մեկ տարի աշխատել է Փարաջանովի անվան թատրոնում որպես դերասան։ Այդ ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայի Տագանկայի թատրոնում, որտեղ «Անավարտ ֆարս մեռյալների ամրոցում» (ռուս.՝ «Неоконченный фарс в замке мертвецов») ներկայացման մեջ հանդես է եկել ծաղրածուի դերով։ 1994 թվականին ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիա՝ Խորեն Աբրահամյանի դասարան[1]։

1996 թվականին՝ Համազգային թատրոնի դերասան՝ Սոս Սարգսյանի ղեկավարությամբ։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Կուրսային բեմադրություններով հանդես է եկել Պատանի հանդիսատեսի և Համազգային թատրոնների բեմերում։ Դերասանի վարպետություն է դասավանդել «Արդինի» ստուդիայում[1]։

2004 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասան[1]։

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բացի՛ր աչքերդ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Գրիգորյան Արսեն». mmat.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.