Արոն Պիպեր
Արտաքին տեսք
Արոն Պիպեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և երգիչ |
Համատեղ ապրող(ներ) | Jessica Goicoechea?[1][2] |
Արոն Խուլիո Մանուել Պիպեր Բարբերո (իսպ.՝ Arón Julio Manuel Piper Barbero, մարտի 29, 1997, Բեռլին, Գերմանիա[3] ), առավել հայտնի է որպես Արոն Պիպեր, Գերմանիայում ծնված իսպանացի դերասան։ Հայտնի է դարձել Նեթֆլիքս ընկերության «Էլիտա» երիտասարդական հեռուստասերիալում մարմնավորած Անդերի դերով[4]։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիպերը ծնվել է Գերմանիայի Բեռլին քաղաքում[3]։ Հայրը գերմանացի է, իսկ մայրը՝ իսպանուհի[3]։ Ընտանիքն Իսպանիա է տեղափոխվել է, երբ տղան 5 տարեկան էր։ Կատալոնիայում մի քանի տարի ապրելուց հետո նրանք որոշում են տեղափոխվել Աստուրիա (Ավիլես և Լաուրկա քաղաքներ)։
Պիպերն ուսումնասիրել է դերասանական վարպետություն և ռեժիսուրա[3]։ Կարողանում է խոսել 4 լեզուներով՝ իսպաներեն, կատալոներեն, գերմաներեն և անգլերեն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինված մարդը (2004)
- Մաքթուբ (2011)
- Անբավարար առաջադիմություն (2012)
- Երբ միայն ուտելու բան չունեմ (2012)
- 15 տարի և մեկ օր (2013)
- Կոտրված թագը (2016)
- Մի րոպե (2018)
- Ռոդրիգեսները և անդին (2019)
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բժշկական կենտրոն (2016-2017)
- Էլիտա (2018-ներկա )
- Երազելու իրավունք (2019)
- Այն խառնաշփոթը, որ թողնում ես (2020)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.antena3.com/novamas/gente/aron-piper-jessica-goicoechea-primera-imagen-dandose-beso_2021112961a4b9cb9ef0da0001f05171.html
- ↑ https://www.hola.com/actualidad/20220610211537/reaccion-jessica-goicoechea-posible-romance-aron-piper-dua-lipa/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Urzaiz, Begoña Gómez (2020 թ․ մարտի 18). «Arón Piper: "Es una locura lo que te pagan. Sigo alucinando y mi entorno también"». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Chi è Aròn Piper, Ander in Elite: tutte le news». ciakgeneration.it. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
|